Արագեղեցիկ
Արագեղեցիկ անվան բացատրությունը
Արագեղեցիկ անունը այսպիսի բարդ ձևով՝ որպես անձնանուն՝ հնում չի գործածվել։
Մ. Խորենացու պատմության մեջ դիցաբանական հերոսի՝ Արայի անվան հետ գործածված է գեղեցիկ մակդիրը։
Սակայն որպես բարդ անուն չի հանդիպում։
Այս նորահնար անունն ստացվել է Ն. Զարյանի դիցաբանական ողբերգության՝ «Արա Գեղեցիկի» ազդեցությամբ։
1557
Այլ անուններ
Բայանդուր
Բայանդուր անվան բացատրությունը Բայանդուր անունը պարսկերեն Bahadur` «կտրիճ» անունից է աղավաղվել և անցել ժողովրդին։ Գործածվում է մինչև օրս։
Վարդիկ
Վարդիկ անվան բացատրությունը Վարդիկ անունը առաջացել է հայերեն Վարդ անունից՝ իկ փաղաքշական ածանցով։ Իբրև անկախ անուն քիչ է գործածվել։ Այժմ միայն Վարդիկյան ազգանունն է մնացել։
Իսպիրիդոն
Իսպիրիդոն անվան բացատրությունը Իսպիրիդոն անունը հունական Spiridon անվան աղավաղված ձևն է։ Հանդիպում ենք նաև կրճատ՝ Իսպիր գրությամբ։ Նշանակում է թանկագին, սիրելի (լատիներեն sp...
Հեղնար
Հեղնար անունի բացատրությունը Հեղնար անունը առաջացել է հայերեն եղնար բառից, որ նշանակում է «էգ եղնիկ»։ Ժողովրդի մեջ այս անունը տարածված է վաղուց։ Ամենևին կապ չունի Հեղինե ան...
Անուշավան
Անուշավան անվան բացատրությունը Անուշավան անունը ըստ պատմահայր Մ. Խորենացու՝ Արայի թոռան անունն է, որ նաև «սոսանվեր» է կոչվել: Հյուշբանի ստուգաբանությամբ այս անունը...