Արեգ անվան բացատրությունը

 

Արեգը հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր՝ «հրային-լուսափայլ ճաճանչներով, որ գիշերները հանգստանում էր Վանա ծովի հատակում, իր ոսկեղեն անկողնում», Րաֆֆի։ 

Արեգ հեթանոս աստվածը մարմնավորում էր արևը, հանդիսանում էր լույսի ու ջերմության աղբյուր։ 

Ըստ Մովսես Խորենացու, Արեգի և Լուսնի արձաններ են կանգնեցված եղել Արմավիրում, Վաղարշակ թագավորի կառուցած մեհյանում։ Հայկական մի առասպելի համաձայն Արեգի ննջարանը և ոսկյա անկողինը գտնվում է Վանա լճի հատակին։ Մի շարք տեղանուններ կապվում են Արեգի անվան հետ. Տարոնում՝ Արեգակածագ բլուրը, Սյունիքում՝ Արևիկ գավառը։

Արեգ գոյականը հայկական տոմարի ութերորդ ամիսը, ունեցել է 30 օր, սկսվել է մարտի 9-ին և վերջացել ապրիլի 7-ին։:

Իբրև անձնանուն գործածական է դարձել վերջին դարում՝ գեղարվեստական գրականության ազդեցությամբ․ Ղազարոս Աղայանի «Արեգնազան» և Հովհաննես Թումանյանի «Հազարան Բլբուլը»։

Արեգ անվան բացատրությունը

19399

Այլ անուններ

Ավրորա

Ավրորա անվան բացատրությունը   Ավրորա անունը առաջացել է լատիներեն Aurora անունից, ով հռոմեական դիցաբանության մեջ արշալույսի դիցուհին է։ Իբրև անձնանուն հնում գործածական չի եղել, մուտք է գոր...

Սարիբեգ, Սարիբեկ

Սարիբեգ, Սարիբեկ անվան բացատրությունը   Սարիբեգ, Սարիբեկ անունը առաջացել է թուրքերեն Saribeg անունից։ Մուտք է գործել հայերի մեջ XVII դարից և մինչև օրս գործածական է։ Կազմված է թուրքերեն...

Դատ

Դատ անվան բացատրությունը   Դատ անունը առաջացել է պահլավերեն dat բառից նշանակում է «պարգև», «տուրք»։ Սրանով կազմում են հայերենում գործածական մի շարք ...

Զաբել

Զաբել անվան բացատրությունը   Զաբել անունը առաջացել է Izabella անունից, որի փաղաքշական ձևերն են՝ Զապել, Բելլա, Բելա։ Հնագույն ձևը հայերի մեջ Եղիսաբեթն է, որ դեռ գործածական է։  Ա...

Սմբատ

Սմբատ անվան բացատրությունը   Սմբատ անունը առաջացել է Մ. Խորենացու վկայությամբ եբրայերեն Շմբատ անունից։ Թեև այս անունը Աստվածաշնչում չկա, սակայն հրեաների մոտ եղել է։ Նրանց...

Վերջինները բլոգից