Անձնական տվյալների պաշտպանություն
1. Ընդհանուր դրույթներ
1.1. «Մագնետ» ՍՊԸ-ն հարգում է յուրաքանչյուրի գաղտնիության իրավունքը և գնահատում է իր հաճախորդների, գործընկերների և աշխատակիցների վստահությունը:
1.3. Գրանցվելով hoonch.am կայքում (այսուհետ՝ Կայք) կամ կայքի միջոցով տրամադրելով անձնական տեղեկատվություն, Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը սույն Գաղտնիության քաղաքականության դրույթներին:
1.4. Կայքում առկա են հղումներ դեպի այլ կազմակերպությունների կայքեր, սոցիալական էջեր, որոնց աշխատանքի համար մենք պատասխանատվություն չենք կրում։
2. Տեղեկատվության հավաքագրում և օգտագործում
2.1. Կայքը հավաքագրում, պահպանում և օգտագործում է անձնական տեղեկություններ, որպեսզի մենք կարողանանք մատուցել բարձրորակ տեղեկատվական ծառայություններ մեր օգտատերերին և գործընկերներին:
Անձնական տվյալները օգտագործում ենք․
- Համագործակցության նպատակներով
- Տեղեկատվություն փոխանցելու համար
- Ծառայություններ մատուցելու համար
- Սպասարկման որակի բարձրացման նպատակով
- Կայքի բարելավման համար
- Նորությունների, թարմացումների, ապրանքների, ծառայությունների հետ կապված ինֆորմացիայի պարբերաբար տրամադրման
- Ակցիաների, մրցույթների, հարցումների և այլ միջոցառումների անցկացման նպատակով
2.2. Կայքի միջոցով ստացված անձնական տեղեկատվությունը կարող է համալրվել նաև այլ եղանակներով՝ բանավոր կամ գրավոր։
2.3. Ստացված տվյալները ենթակա չեն փոխանցման երրորդ անձանց առանց Ձեր համաձայնության: Կայքի հոսթինգ իրականացնող կազմակերպությունները և այլ անձինք, որոնք աջակցում են Կայքի շահագործման, գործունեության իրականացման և սպասարկման հարցում, երրորդ անձ չեն հանդիսանում, սակայն, նշված անձինք պարտավորվում են պահպանել Կայքի տվյալների գաղտնիությունը:
2.4. Բոլոր տրամադրված տեղեկատվությունները պահպանվում են տվյալների շտեմարանում:
2.5. Կայքը կարող է նաև հրապարակել տեղեկությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, մարդկանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով:
3.5. Ձեր վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:
3. Գրանցում
3.1. Գրանցվելով hoonch.am-ի բաժիններից որևէ մեկում, տրամադրված կապի միջոցներով մեր աշխատակիցները իրավունք ունեն կապ հաստատել Ձեզ հետ, տրամադրված ինֆորմացիայի համալրման, քննարկումների կամ այլ նկատառումներով, ինչպես նաև մենք իրավունք ունենք ուղարկել Ձեզ ծառայությունների, նորությունների, փոփոխությունների մասին տեղեկություններ։
3.1. Գրանցվելով hoonch.am-ի բաժիններից որևէ մեկում, Դուք համաձայնվում եք, որ Ձեր հարցազրույցը, տրամադրած կոնտնետը տեղադրվի hoonch.am կայքում՝ օգտագործելով նաև Ձեր նկարները, հոլովակները, աուդիո կոնտենտը։ Նաև Դուք համաձայնվում եք, որ մենք Ձեր տրամադրած ինֆորմացիան օգտագործենք սոցիալական էջերում, տպագիր նյութերում, գովազդային տարբեր գործունեության ժամանակ։
4. Առցանց հարցումներ
4.1. Կայքը կարող է նաև իրականացնել հարցումներ, կայքի կամ պրոդուկտների որակը վերահսկելու նպատակով: Դուք կարող եք հրաժարվել նման տեղեկատվություն տրամադրելուց:
5. Տրամադրված տեղեկատվությունից հրաժարվելը
5.1. Եթե ապագայում որոշեք հրաժարվել Կայքի ծառայություններից, ապաբաժանորդագրվել, կամ հեռացնել կայքում առկա Ձեր էջերը, պետք է դիմեք մեր սպասարկման կենտրոն գրավոր տարբերակով։
6. Գաղտնիության քաղաքականության փոփոխություններ
6.1. Կայքում հնարավոր է լինեն գաղտնիության քաղաքականության փոփոխման դեպքեր, որոնք անմիջապես կհրապարակվի այս էջում:
Կապվեք մեզ հետ
Եթե ունեք հարցեր գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ․
Հեռ․ +374 41 100 209
Էլ․ հասցե՝ marketing@webmagnet.org
Cookies
Cookies-ի անջատումը կարող է բերել hoonch.am կայքի որոշակի գործողությունների անհնարինություն:
1/31/2022