Հղիության մասին իմանալուց հետո սովորաբար ծնողները և հարազատները սկսում են ենթադրել, տղա են ունենալու թե աղջիկ: Մայրիկը ունի սրտխառնոց, թե չունի, ուտում է քաղցր, թե թթու…
Շրջապատում սկսում են հետևել ապագա մայրիկի պահվածքին, և սկսվում են ենթադրությունները․․․
Ամենահստակ կանխատեսումը կարող է լինել ուլտրաձայնային հետազոտության միջոցով, սական դա ավելի ուշ ժամկետներում, 12 շաբաթականի հետո, երբ արդեն ձևավորվում են բալիկի սեռական օրգանները։
Այժմ նաև իրականացնում են սեռի որոշում մայրիկի արյան միջոցով, կամ ինչպես ասում են՝ գենետիկական անալիզի միջոցով, որը իրականացվում է սկսած հղիության 10 շաբաթից։
Մենք փորձել ենք հավաքել ապագա փոքրիկի սեռը որոշելու ամենահայտնի աղյուսակները: Սակայն պետք է հիշել, որ դրանք չեն կարող ապահովել 100% արդյունքներ, սովորաբար հաշվարկները լինում են 95% ճշգրտությամբ:
Աղյուսակում ընտրեք մայրիկի տարիքը և բեղնավորման ամիսը, և սեղմեք ՀԱՇՎԵԼ: Արդյունքը կհաշվարկվի ըստ բանաձևի:
[code content="3"]
Տարիներ շարունակ այս եղանակով երեխայի սեռը կանխագուշակել են մեր նախիները: Ըստ դրա, վերցնում ենք ասեղ կամ ամուսնական մատանի, անց ենք կացնում բարակ թել կամ մազ, պահում ենք հղիի փորիկի վրա, ցանկալի է, եթե ապագա մայրիկի լինի պարկած: Եթե ասեղը կամ մատանին պտտվում են շրջանաձև, ապա ամենայն համավանակնությամբ պետք է սպասել աղջիկ, իսկ եթե այն շարժվում է անկանոն՝ այս ու այն կողմ, ապա սպասում ենք տղայի:
Այս աղյուսակից օգտվելը շատ հեշտ է: Ձախ սյունակում գտեք Ձեր տարիքը, իսկ վերևի սյունակում բեղմնավորման ամիսը: Հատման կետը ցույց կտա, տղա եք ունենալու, թե աղջիկ:
Արյան խմբով սեռը որոշելու համար անհրաժեշտ է իմանալ մայրիկի և հայրիկի արյան խմբերը: Հատման վանդակը հանդիսանում է երեխայի սեռը:
Ամենակարևորը, որ հղիությունը անցնի առանց բարդույթների և բալիկը ծնվի առողջ…
Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա:
Բաժանորդագրվելով Ladyblog.am պորտալում, Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը ստանալ նորություններ Ձեր էլեկտրոնային հասցեին