Յուրաքանչյուր կնոջ ճանապարհ ունի իր փորձը, դժվարություններն ու հաղթանակները։

HoonchBridge-ը ստեղծվել է, որպեսզի Hoonch-ի շուրջ համախմբված կանայք կարողանան կապեր հաստատել, կիսվել փորձով, աջակցել միմյանց և միասին ստեղծել նոր հնարավորություններ։

HoonchBridge-ը Hoonch.am-ի շուրջ ձևավորված կանանց համայնք է, որտեղ միավորվում են՝

  • Գործարար կանայք և հիմնադիրներ
  • Մասնագետներ և փորձագետներ
  • Ստեղծագործող ու նախաձեռնող կանայք
  • Կանայք, ովքեր ցանկանում են զարգանալ և նոր քայլեր անել

Մեզ միավորում է սովորելու, աճելու և միմյանց աջակցելու ցանկությունը։