Hoonch.am-ը սկսում է նոր նախագիծ՝ Hoonch Kids, որի ամբողջ բովանդակությունը ստեղծվելու է երեխաների համար։

Hoonch Kids՝ հայացք մանկության աշխարհից՝ անկեղծ, հետաքրքրասեր և երբեմն՝ անսպասելի հարցերով։

Իսկ մեր առաջին հաղորդավարն է Եվա Ավետիսյանը, ով առաջին թողարկման ընթացքում հյուրընկալել է Հայկ Աջապահյանին։

Հայկ Աջապահյանը «Նոր գրախանութի» և DaVinci ապրանքանիշի հիմնադիրն է, «Կախարդական գրադարանը» գրքերի շարքի հեղինակը, ինչպես նաև «Իշխանության 48 օրենքները» գրքի հեղինակը։

Բայց այս անգամ նրան բացահայտելու ենք մի փոքր այլ տեսանկյունից՝ երեխայի հարցերի միջոցով։

  • Ի՞նչն է նրան հետաքրքրում։
  • Ի՞նչ պատասխաններ կարող են զարմացնել ոչ միայն փոքրիկներին, այլև մեծերին։

Հենց այս հարցերի պատասխաններն էլ կբացահայտեք Hoonch Kids Podcasts-ի առաջին թողարկման ընթացքում։

Դիտեք առաջին հաղորդումը և բացահայտեք մեր հյուրին երեխայի հայացքով։

 

Հաղորդավար՝ Եվա Ավետիսյան

Հյուր՝ Հայկ Աջապահյան

 

Hoonch Kids Podcasts․ երբ մեր հյուրերին բացահայտում են երեխաները. Եվա Ավետիսյան և Հայկ Աջապահյան