AYAQS ֆուտբոլային ակումբը հերթական անգամ կազմակերպում է ընկերական հանդիպում՝ հյուրընկալելով ArevModels ներառական մոդելային գործակալության սաներին

AYAQS ֆուտբոլային ակումբը, որը հիմնադրվել է 2023 թվականին և 2024 թվականի մայիսից իրականացնում է զարգացման առանձնահատկություններ ունեցող 7-14 տարեկան երեխաների համար անվճար ֆուտբոլային մարզումներ, հերթական անգամ կազմակերպում է ընկերական հանդիպում՝ համախմբելով երեխաներին, ընտանիքներին և գործընկերներին։ Ակումբը ֆուտբոլի միջոցով նպաստում է երեխաների ֆիզիկական, սոցիալական և հաղորդակցական հմտությունների զարգացմանը՝ ստեղծելով աջակցող և զարգացնող միջավայր յուրաքանչյուր երեխայի համար։

Ayaqs-football-arevmodels.jpg

2026 թվականի օգոստոսի 16-ին, ժամը 11:30-ին, Սպորտի կառավարման կենտրոնում, հասցեն՝  Երևան, Մանանդյան 41, AYAQS ֆուտբոլային ակումբը կհյուրընկալի ArevModels ներառական մոդելային գործակալության սաներին՝ անցկացնելու ընկերական հանդիպում։

Միջոցառումն անցկացվելու է «Միավորենք մեր ուժերը, կառուցենք ներառական ապագա» կարգախոսով։

Հանդիպման նպատակն է մեկ հարթակում համախմբել երեխաներին, ծնողներին, գործընկերներին և հասարակության ներկայացուցիչներին՝ ստեղծելով շփման, համագործակցության և նոր հնարավորությունների միջավայր։

Ayaqs-football.jpg

Նախաձեռնությունը ևս մեկ հնարավորություն է ցույց տալու, որ սպորտը, ստեղծագործական ոլորտները և տարբեր նախաձեռնությունները կարող են միավորել երեխաներին՝ նպաստելով նրանց ինքնադրսևորմանը, ինքնավստահության ձևավորմանը և հասարակության մեջ լիարժեք ներգրավվածությանը։

Միջոցառման շրջանակում հանրությանը կներկայացվեն AYAQS ֆուտբոլային ակումբի և ArevModels ներառական մոդելային գործակալության գործունեությունը, նրանց իրականացրած նախաձեռնությունները և այն կարևոր աշխատանքը, որն ուղղված է երեխաների զարգացմանը, հնարավորությունների ընդլայնմանը և ավելի բաց ու աջակցող միջավայրի ձևավորմանը։

Նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել ներառականության վերաբերյալ իրազեկվածությունը, խթանել տարբեր ոլորտների համագործակցությունը և ևս մեկ քայլ կատարել դեպի այնպիսի հասարակություն, որտեղ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունի բացահայտելու իր ներուժը։

Մուտքն ազատ է։ 

Մանրամասների համար՝ 

Instagram

Facebook

«Միավորենք մեր ուժերը, կառուցենք ներառական ապագա», AYAQS ֆուտբոլային ակումբ և ArevModels մոդելային գործակալություն