Դավիթ անվան նշանակությունը

 

Դավիթ անունը առաջացել է եբրայերեն David անունից, նշանակում է գեղեցկատեսիլ կամ սիրեցյալ (Հայկազյան բառարան, հատոր Բ, 1769թ․ Վենետիկ)։ 

Հայերի մեջ գործածական է անհիշելի ժամանակներից։

Բիբիլական այս անունը տարածված է ոչ միայն քրիստոնյա ազգերի մեջ, այլև անցել է արաբներին Davud ձևով։

Փաղաքշական ձևերն են՝ Դավո, Դավթիկ, Դավթակ, Տավո, այժմ նաև Դավուլ։

Տարածված են Դավթյան, Դավոյան ազգանունները։

Դավիթ անվան նշանակությունը, David

36522

Այլ անուններ

Շարմաղ

Շարմաղ անվան բացատրությունը   Շարմաղ անունը առաջացել է հայերեն շարմաղ բառից, որ ակնարկում է մաքուր սպիտակություն՝ դեմքի և մաշկի։ Ժողովրդական երգերում հաճախ ենք հանդիպում «շարմաղ աղջիկ&ra...

Էլիզ, Էլիզա

Էլիզ, Էլիզա անվան բացատրությունը   Էլիզ կամ Էլիզա անունը լատիներեն Elizabeth անվան կրճատ ձևերից մեկն է, որ մեզ մոտ գործածական է իբրև ինքնուրույն անձնանուն (Ավելի տես Եղիսաբեթ)։

Մեղրիկ

Մեղրիկ անվան բացատրությունը   Մեղրիկ անունը առաջացել է հայերեն մեղր բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Հայերի մեջ գործածական է իբրև երկսեռ անձնանուն։ Հանդիպում է նաև Մեղուշ՝ իգական ձևով...

Փերոնիկ

Փերոնիկ անվան բացատրությունը   Փերոնիկ անունը առաջացել է հունարեն fero՝ բերել, բերող և nike՝ հաղթություն, հաղթանակ բառերից։ Նշանակում է հաղթություն բերող, հաղթանակաբեր։ Անցյալ դարում տար...

Աննա

Աննա անվան բացատրությունը   Աննա անունը  առաջացել է եբրայերեն Khanna անունից, որ նշանակում է «շնորհալի», «ողորմած» կամ «պարգևատու», «ողորմասիրտ&ra...

Վերջինները բլոգից