Վահե, Վահէ անվան բացատրությունը

 

Վահե կամ Վահէ անունը առաջացել է հին պարսկերեն Vahya, զենդերեն vahyah բառերից։

Նշանակում է «լավագույն», «վեհ»։

Սակայն իբրև անձնանուն պարսկերենի մեջ չի եղել, իսկ հայոց պատմության մեջ, ըստ Հրաչյա Աճառյանի, հիշատակվում է մեկ անգամ միայն։ 

Այժմ բավական տարածված անուն է։ 

Ունենք նաև Վահյան ազգանունը։ 

20344

Այլ անուններ

Ոսկեհատ

Ոսկեհատ անվան բացատրությունը   Ոսկեհատ անունը առաջացել է ոսկի և հատ բառերից։ Շատ գործածական անուն էր անցյալ դարում։ Հանդիպում ենք բարբառային Օսկեհատ ձևով։

Մեհրուժան, Մերուժան

Մեհրուժան, Մերուժան անվան բացատրությունը   Մեհրուժան, Մերուժան անունը առաջացել է պարսկերեն Mihrozan անունից։ Այն mihr՝ արեգակ բառից է և նշանակում է արևազոր։ Հայերի մեջ բավական տարածված...

Փառներսեհ

Փառներսեհ անվան բացատրությունը   Փառներսեհ անունը առաջացել է հին պարսկերեն Nerseh անունից և հայերեն փառ(ք) բառից։ Այն նշանակում է փառավոր Ներսեհ։ Չի կարելի ամբողջ անունը պահլավերեն համա...

Արշանուշ

Արշանուշ անվան բացատրությունը   Արշանուշ անունը Արշականուշի ավելի կարճ ձևն է (առանց ակ-ի): Ստեղծվել է անցյալ դարում: Այժմ նույնպես գործածական է։ 

Համասփյուռ

Համասփյուռ անվան բացատրությունը   Համասփյուռ անունը առաջացել է հայերեն համասփյուռ բառից։ Նշանակում է ամենուրեք սփռված, ամեն կողմ տարածված։ Իբրև իգական անուն  գործածական է XV դարից։...

Վերջինները բլոգից