Ումրշատ
Ումրշատ անվան բացատրությունը
Ումրշատ անունը առաջացել է արաբերեն umr՝ կյանք և հայերեն շատ բառերից։
Կազմված է հայերեն Արևշատ անվան իմաստով։
Այն նշանակում է երկարակյաց։
Սրա փաղաքշական ձևն է Ումրո։
Այժմ էլ տարածված անուն է։
Կա Ումրոյան ազգանունը։
2179
Այլ անուններ
Հրեղեն
Հրեղեն անվան բացատրությունը Հրեղեն անունը առաջացել է հայերեն հրեղեն ածականից։ Ակնարկում է անունը կրողի պայծառությունը կամ կենսախնդությունը։ Հանդիպում ենք վերջերս։
Միրզա
Միրզա անվան բացատրությունը Միրզա անունը առաջացել է պարսկերեն miraz բառից։ Այն նշանակում է իշխանազն։ Հայերի մեջ այս անունը գործածական է եղել XIV դարից՝ Միրզա, Միրզո ձևերով։ Այժմ մոռա...
Գեղեցիկ
Գեղեցիկ անվան բացատրությունը Գեղեցիկ անունը հայերեն գեղեցիկ ածականից ստեղծված անուն է, որ դարասկզբից կրում են հայուհիները։ Այժմ էլ տարածված անուն է։
Գրետա
Գրետա անվան բացատրությունը Գրետա անունը լատիներեն Margarita անվան փաղաքշական ձևն է։ Մեզ մոտ տարածվել է XX դարից։ Համապատասխանում է մեր Մարգարիտ անվանը։
Իռա
Իռա անվան բացատրությունը Իռա անունը ռուսերեն Ирина անվան կրճատ ձևն է։ Գործածական է իբրև անկախ անձնանուն։ Իրինա անվան փաղաքշական ձևն է։