Արա անվան բացատրությունը

 

Արա անունը հայ հին դիցաբանական անուններից է, որ ավանդել է մեզ պատմահայր Մովսես Խորենացին:

Արան գարնան, բուսականության, երկրագործության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր, որի պաշտամունքը եղել է խեթերի, ուրարտացիների, հայերի և փոքրասիական այլ ժողովուրդների մեջ:

Գ. Ղափանցյանն իր «Chetto armeniaca» գրքում նշել է մեր Արայի և խեթական Ara բույսերի աստվածության աղերսը:

Գիտնականներից ոմանք նույնություն են նկատել նաև մեր Արայի և հունական Արես աստծու միջև (իբրև մեռնող և վերստին հարություն առնող աստվածների):

Գ. Ղափանցյանն էլ նույն կարծիքն է հայտնել (տե՛ս «Хеттские боги у армян», 27 ), իսկ Ա. Մատիկյանը անվարան կերպով նույնացնում է Արային և հունական Արեսին՝ գրելով.
«Արա Գեղեցիկ և Արես իրենց ծագումով միևնույն դիցաբանական դեմքերն են» (տե’ս նրա «Արա Գեղ.», էջ 314-315):

Արա անունը ըստ Գ.Ղափանցյանի ծագում է ակկադա-շումմերական լեզուներից և նշանակում է «անտառ», «արտ» և այլն:

Գիտնականի կարծիքով մեր հնագույն տեղանունների մեջ «արա» մասնիկը Արա աստծո անունն է (Արածանի – Արայի գետ, Արահեզ, Արագեն գյուղանունները, Արաժին լեռնանունը և այլն):

Վերջին տարիներին Արա անունը մեծ տարածում է գտել:

5308

Այլ անուններ

Նուբար

Նուբար անվան բացատրությունը   Նուբար անունը առաջացել է պարսկերեն navbar, nubar բառից։ Այն նշանակում է նոր պտուղ՝ նոր բար։ Արևմտահայերը այս անունով կոչում են տղամարդկանց, իսկ արևմտա...

Միհրդատ

 Միհրդատ անվան բացատրությունը   Միհրդատ անունը է պահլավերեն Mihrdat անունից, որ նշանակում է «Միհր աստծո տված»։ Հայերի մեջ գործածական է IV դարից։  Ունենք նաև Մի...

Բենիկ

Բենիկ անվան նշանակությունը   Բենիկ անունը եբրայերեն Binyamin անվան կրճատ կամ փաղաքշական ձևն է։ Գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն։  Ունենք նաև Բենիկյան ազգանունը։

Սիլվա

Սիլվա անվան բացատրությունը   Սիլվա անունը առաջացել է լատիներեն silva հասարակ անունից։ Այն նշանակում է անտառ, այգի, պարտեզ։ Իբրև անձնանուն երևում է եվրոպական ժողովուրդների մոտ։ Հայերի մե...

Շարմաղ

Շարմաղ անվան բացատրությունը   Շարմաղ անունը առաջացել է հայերեն շարմաղ բառից, որ ակնարկում է մաքուր սպիտակություն՝ դեմքի և մաշկի։ Ժողովրդական երգերում հաճախ ենք հանդիպում «շարմաղ աղջիկ&ra...

Վերջինները բլոգից