Ավրորա
Ավրորա անվան բացատրությունը
Ավրորա անունը առաջացել է լատիներեն Aurora անունից, ով հռոմեական դիցաբանության մեջ արշալույսի դիցուհին է։
Իբրև անձնանուն հնում գործածական չի եղել, մուտք է գործել ռուսերենից:
Լեգենդար «Ավրորա» հեծանավի անունն է, որ Ռուսաստանում սկսեցին գործածել իբրև իգական անուն։
Խորհրդանշում է հեղափոխության սկիզբը:
5579
Այլ անուններ
Լալա
Լալա անվան բացատրությունը Լալա անունը պարսկական lala ծաղկի անունն է։ Մեզ մոտ գործածվում է իբրև հայերեն կակաչ բառի բարբառային համազոր ձևը։ Հին մատյաններում չի հիշատակվում որպես անձնանո...
Կամսար
Կամսար անվան բացատրությունը Կամսար անունը ըստ Մովսես Խորենացու առաջացել է պարսկերեն kam՝ պակասավոր և sar՝ գագաթ բառերից։ Նշանակում է խոռ գագաթ։ Աճառյանը բացատրում է իրանական kama...
Ղարիբջան
Ղարիբջան անվան բացատրությունը Ղարիբջան անունը առաջացել է արաբերեն garib և պարսկերեն jan՝ հոգյակ բառերից։ Իբրև անձնանուն այլևս գործածական չէ։ Մնացել է միայն Ղարիբջանյան ազգանունը։
Վարդանդուխտ
Վարդանդուխտ անվան բացատրությունը Վարդանդուխտ անունը առաջացել է հայերեն Վարդան անունից և դուխտ՝ դուստր բառից։ Նշանակում է Վարդանի դուստր։ Այժմ հազվադեպ գործածվող անուն է։ Սրա մի տարատեսակն...
Վաչե, Վաչէ
Վաչե, Վաչէ անվան բացատրությունը Վաչե, Վաչէ անունը առաջացել է պարսկերեն vace բառից։ Այն ձագուկ է նշանակում։ Գործածական է դեռևս առաջին դարից։ Այժմ էլ կենդանի անուն է։ Կա Վաչյան ազգա...