Կամսար
Կամսար անվան բացատրությունը
Կամսար անունը ըստ Մովսես Խորենացու առաջացել է պարսկերեն kam՝ պակասավոր և sar՝ գագաթ բառերից։
Նշանակում է խոռ գագաթ։
Աճառյանը բացատրում է իրանական kamasara բառով՝ իբրև ըստ կամի իշխող։
Անցյալում շատ տարածված անուն էր։
Այժմ ունենք Կամսարյան, Կամսարական ազգանունները։
4062
Այլ անուններ
Բախշի
Բախշի անվան բացատրությունը Բախշի անունը առաջացել է պարսկերեն bakhsis բառից։ Նշանակում է «նվեր», «ընծա», «պարգև»։ Գործածական է XVI դարից, այժմ էլ կենդանի...
Յուղաբ
Յուղաբ անվան բացատրությունը Յուղաբ անունը հայերեն Յուղաբեր անվան կրճատ ձևն է։ Տարածված է իբրև ինքնուրույն անուն։ Սրա փաղաքշական ձևերն են՝ Յուղիկ, Յուղո։
Սահականուշ
Սահականուշ անվան բացատրությունը Սահականուշ անունը կազմված է Սահակ անունից՝ անուշ իգական վերջածանցով։ Այդպիսին են Երվանդանուշ, Հայկանուշ անունները։ Հայերի մեջ այս անունը գործածվել է IV...
Լևուշ
Լևուշ անվան բացատրությունը Լևուշ անունը Լևոն անվան աղավաղված ձևն է։ Իբրև ինքնուրույն անուն տեղ է գտել զագսի պաշտոնական մատյաններում (ԶԱ-1926—691)։
Աթա
Աթա անունի նշանակությունը Աթա անունը առաջացել է թուրքերեն ata` «հայր» բառից, ինչպես՝ Հայրիկ, Բաբա անունները։ Այստեղից էլ Աթայան առաջացել է ազգանունը։