Ենգիբար
Ենգիբար անվան բացատրությունը
Ենգիբար անունը առաջացել է թուրքերեն yengi՝ նոր և պարսկերեն bar՝ պտուղ բառերից ։
Թարգմանաբար նշանակում է նոր դուրս եկած պտուղ, նուբար։
Հայերի մեջ բավական տարածված անուն էր անցյալ դարում։
Այժմ քիչ է պատահում։
Կրճատ ձևն է Ենգո։
Ունենք նաև Ենգիբարյան, Ենգոյան ազգանունները։
2265
Այլ անուններ
Անուշ, Անույշ
Անուշ, Անույշ անվան բացատրությունը Անուշ կամ Անույշ անունը առաջացել զենդերեն anaosa, պահլավերեն anos բառից, որ նշանակում է «անմահ»: Ժամանակի ընթացքում այս բառը իմաստափո...
Ալեքսիանոս
Ալեքսիանոս անվան բացատրությունը Ալեքսիանոս անունը Ալեքսանդր անվան մի այլաձևությունն է, որ երևան է գալիս նաև կրճատ՝ Սանոս ձևով: Սրանից Սանոսյան ազգանունն է:
Ազգանուշ
Ազգանուշ անվան բացատրությունը Ազգանուշ անունը նորաստեղծ անուն է։ Կազմված է ազգ բառից՝ Հայկանուշ, Վասկանուշ անունների նմանությամբ։ Այժմ բավական գործածական անուն է։ Կրճատ անվանում են Ազգուշ։
Միրիջան
Միրիջան անվան բացատրությունը Միրիջան անունը առաջացել է պարսկերեն Mirijan անունից։ Այն կազմված է mir՝ իշխան և jan՝ հոգյակ բառերից։ Սրա փաղաքշական ձևն է Միրիկ։ Գործածական անուն է։ Ու...
Սյուզաննա
Սյուզաննա անվան բացատրությունը Սյուզաննա անունը Սուսաննա, Սուսան անվան եվրոպականացված ձևն է։ Հաճախ հանդիպում ենք իբրև անկախ անուն։