Անուշ, Անույշ
Անուշ, Անույշ անվան բացատրությունը
Անուշ կամ Անույշ անունը առաջացել զենդերեն anaosa, պահլավերեն anos բառից, որ նշանակում է «անմահ»:
Ժամանակի ընթացքում այս բառը իմաստափոխվել է և ստացել «հաճելի», «քաղցր» նշանակությունը:
Անուշ անունը գործածական է նաև պարսիկների մոտ:
Հայերի մոտ այս անունը մի տեսակ բառակազմական դեր է կատարում իգական մի շարք անուններ ստեղծելիս՝ Հայկանուշ, Վարդանուշ, Ծաղկանուշ, Հրանուշ, Վեհանուշ, Գեղանուշ, Վասկանուշ, Արմանուշ, Պերճանուշ և այլն:
Մեր օրերում Անուշ անունն ավելի տարածվեց Հ. Թումանյանի համանուն պոեմի և Արմեն Տիգրանյանի նույնանուն օպերայի ազդեցությամբ:
13955
Այլ անուններ
Խանամիր
Խանամիր անվան բացատրությունը Խանամիր անունը առաջացել է պարսկերեն khan և արաբերեն amir բառերից, որ պատվավոր տիտղոսներ են։ Հայերի մեջ անունը տարածված է XVII դարից։ Սրանից ունե...
Սալբի
Սալբի անվան բացատրությունը Սալբի անունը առաջացել պարսկերեն sarv, թուրքերեն selvi բառերից։ Նշանակում է նոճի։ Հայերի մեջ գործածական է եղել XVII դարից։ Այժմ էլ կենդանի անուն է։ Հանդիպու...
Գյուլնազար
Գյուլնազար անվան բացատրությունը Գյուլնազար անունը առաջացել է պարսկերեն gul՝ վարդ և արաբերեն nazar՝ հայացք բառերից։ Նշանակում է վարդահայաց, զվարթադեմ։ Մեզ մոտ այս անունը տարածված է եղել...
Տաճատուհի
Տաճատուհի անվան բացատրությունը Տաճատուհի անունը ծագել է Տաճատ անձնանունից՝ ուհի ածանցով։ Հայերի մեջ գործածական հնագույն անուններից է։ Հիշատակվում է Մ. Խորենացու «Պատմության»...
Շավիղ
Շավիղ անվան բացատրությունը Շավիղ անունը առաջացել է հայերեն շավիղ բառից։ Այն նշանակում է նեղ ճանապարհ։ Նորահնար, սակայն բավական տարածված անուն է։