Վլադիմիր
Վլադիմիր անվան բացատրությունը
Վլադիմիր անունը առաջացել է ռուսերեն Владимир անունից։
Այն կազմված է հին սլավոնական владети՝ տիրել և мир՝ ժողովուրդ բառերից։
Նշանակում է աշխարհակալ, ժողովրդի տեր։
Հանդիպում ենք անցյալ դարի վերջերից։
Այժմ բավական տարածված անուն է։
Սրա փաղաքշական Վոլոդյա ձևը նույնպես գործածվում է իբրև անկախ անձնանուն։
5756
Այլ անուններ
Անուշ, Անույշ
Անուշ, Անույշ անվան բացատրությունը Անուշ կամ Անույշ անունը առաջացել զենդերեն anaosa, պահլավերեն anos բառից, որ նշանակում է «անմահ»: Ժամանակի ընթացքում այս բառը իմաստափո...
Զալիբեգ, Զալիբեկ
Զալիբեգ, Զալիբեկ անվան բացատրությունը Զալիբեգ, Զաիբեկ անունը առաջացել է հին պարսկերեն zal՝ ալեհեր և թուրքերեն beg՝ իշխան բառերից։ Թարգմանաբար նշանակում է ծերունի իշխան։ Ունե...
Այվազ
Այվազ անվան բացատրությունը Այվազ անունը առաջացել արաբերեն avaz «փոխանորդ», «փոխարինող» բառից: Անցյալ դարում տարածված անուն էր: Այստեղից Այվազյան ազգանունը:...
Ծիածան
Ծիածան անվան բացատրությունը Ծիածան անունը առաջացել է հայերեն ծիածան բառից։ Գործածական է անցյալ դարի վերջից մինչև օրս (հատկապես գյուղերում)։
Նաիրի
Նաիրի անվան բացատրությունը Նաիրի անունը մեր երկրի նախապատմական անունն է, որ գործածական է իբրև Հայաստան անվան հոմանիշ։ Սրա իգականն էլ է տարածված որպես անձնանուն՝ Նաիրա, Նաիրե, Նաիրուհի...