Վաղարշ
Վաղարշ անվան բացատրությունը
Վաղարշ անունը առաջացել է պահլավերեն Valakhs, արաբերեն՝ Balas, պարսկերեն Valas անվան ձևերից։
Հայերի մեջ տարածված է հնագույն ժամանակներից։
Սրանից ունենք Վաղարշյան ազգանունը, նաև Վաղարշապատ տեղանունը (Էջմիածին)։
1823
Այլ անուններ
Օհան
Օհան անվան բացատրությունը Օհան անունը Հովհաննես կամ Հովհան (Յովհան) անվան կրճատ ձևն է։ Այն տարածված է իբրև անկախ անուն։ Սրանից ունենք Օհանյան ազգանունը։
Ժորժ
Ժորժ անվան բացատրությունը Ժորժ անունը ֆրանսիական George անունն է։ Այն հունական ծագում ունի։
Սևան
Սևան անվան բացատրությունը Սևան անունը նորամուտ անուն է։ Այն վերցրել են Սևանա լճի անունից։ Սակավ գործածական անուն է։ Սակայն հետզհետե տարածվում է։
Արփենիկ
Արփենիկ անվան բացատրությունը Արփենիկ անունը հայերեն արփի, արև բառից: Չափազանց տարածված անուն էր անցյալ դարում: Այժմ ևս գործածական է: Ունենք նաև սրա փաղաքշական ձևերը Արփիկ, Արփեն,...
Վիկտոր
Վիկտոր անվան բացատրությունը Վիկտոր անունը առաջացել է լատիներեն victor բառից։ Այն նշանակում է հաղթող։ Եկել է ռուսերենից (Виктор) և գործածական է։