Ռուզան
Ռուզան անվան բացատրությունը
Ռուզան անունը հանդիպում ենք XIX դարի վերջերին։
Տարածվել է Մուրացանի «Ռուզան կամ հայրենասեր օրիորդը» պատմական դրամայի ազդեցությամբ։
Ըստ Յուստիի` Ռուզուդան կամ Ռուզուքան անվան կրջատ ձևն է։ Աճառյանը հավանություն է տալիս այս կարծիքին։
Բացառված չի նաև ruz «շեկ» բառից ծագելու հանգամանքը:
Դեռևս XIV դարում հանդիպում ենք Ռուսբեգ կամ Ռուզբեգ անվան, որ նշանակում է «շեկ բեգ» (ինչպես թուրքերեն Սարիբեգ անունը, որ այսօր էլ գործածական է հայերի մեջ)։
Վերջին ժամանակներս հանդիպում ենք նաև Ռուզաննա ձևին, սակայն Ռուզան անունն ինքնին իգական է և այլևս իգականացնելու կարիք չունի։
12684
Այլ անուններ
Ռոզա
Ռոզա անվան բացատրությունը Ռոզա անունը առաջացել է լատիներեն Rosa, ռուսական Роза անունից։ Նշանակում է «վարդ» և համապատասխանում է հայերեն Վարդ, Վարդուհի, Վարդիկ անուններին։ Տար...
Հրանտ
Հրանտ անվան բացատրությունը Հրանտ անունը ՀԲ նույնացնում է Հրատ կամ Հրանտ մոլորակի անվան հետ։ Արևմտահայերի մեջ հանդիպում ենք Հրանդ ձևով։ Այն խուլ բաղաձայնի ձայնեղացման արդյունք է (Տ>...
Ֆելիքս
Ֆելիքս անվան բացատրությունը Ֆելիքս անունը առաջացել է լատիներեն felix բառից, որ նշանակում է «երջանիկ»։ Եվրոպայում տարածված անուն է․ մեզ մոտ եկել է ռուսերենի միջոցով․ հատկապես գործ...
Թինա
Թինա անվան բացատրությունը Թինա անունը առաջացել է վրացերեն Թինաթինի անունով, որ նշանակում է լուսաշող։ Հայերի մեջ տարածված է XIX դարից՝ հատկապես թիֆլիսահայերի մեջ։ Այժմ էլ կենդանի ա...
Պավել
Պավել անվան բացատրությունը Պավել անունը առաջաել է ռուսերեն Павел անունից։ Այն փոխառություն է հունարեն Paulos, լատիներեն Paulus անվան։ Սրա հայերեն համարժեքն է՝ Պողոս։ Նորամուտ անուն է,...