Պարոն
Պարոն անվան բացատրությունը
Պարոն անունը առաջացել է հայերեն պարոն տիտղոսանունից։
Այն եվրոպական փոխառություն է՝ baron։
Մեր լեզվի մեջ է մտել Կիլիկյան թագավորության տարիներին։
Կա նաև սրա փաղաքշականը՝ Պարոնիկ։
Այժմ գրեթե մոռացված անուն է և մնացել է Պարոնյան ազգանունը։
Հայերը պարոն բառից կազմել են բազմաթիվ բարդ անուններ։
Տարածված էին անցյալ դարերում Պարոնվարդ, Պարոնշահ ինչպես և հակառակ դասավորությամբ՝ Շահպարոն, Վարդպարոն, Պարոնաղա, Պարոնբեգ, Պարոնբաբա և այլ անուններ։
Սրանցից ոչ մեկը ներկայումս գործածական չէ։
Մնացել են միայն Լուսպարոնյան, Շահպարոնյան ազգանունները։
2047
Այլ անուններ
Ջանան
Ջանան անվան բացատրությունը Ջանան անունը առաջացել է պարսկերեն janan բառից։ Այն նշանակում է տարփածու, սիրահար։ Մինչև անցյալ դարի վերջերը գործածական էր։ Այժմ հազվագյուտ անուն է։ Կա Ջանանյան...
Ֆերդինանդ
Ֆերդինանդ անվան բացատրությունը Ֆերդինանդ անունը լատիներեն Ferdinand անունն է, հայերի մեջ գոյություն ունի XVIII դարից։ Հիմնականում տարածված է կաթոլիկ հայերի մոտ։ Բացատրվում է որպ...
Ղահրաման
Ղահրաման անվան բացատրությունը Ղահրաման անունը առաջացել է պարսկերեն qahraman բառից։ Նշանակում է կտրիճ, հաղթող, քաջ։ Գործածական է իբրև անձնանուն բոլոր մահմեդական ժողովուրդների մեջ։ Հա...
Էլյա
Էլյա անվան բացատրությունը Էլյա անունը եկել է ռուսերենի միջոցով, Էլվիրա անվան կրճատ ձևն է, որ գործածական է իբրև անկախ անձնանուն։
Այդին
Այդին անվան բացատրությունը Այդին անունը առաջացել է թուրքերեն ayden բառից, որ բառացի նշանակում է «լուսնի շող», «լուսավոր» (ay-լուսին): Այժմ էլ կենդանի անուն է: Ս...