Թամրազ
Թամրազ անվան բացատրությունը
Թամրազ անունը առաջացել է անտարակույս պարսկական հին և աղավաղված անձնանունից։
Նախնական ձևը կորցնելով՝ մթագնել է իմաստը։
Հ. Աճառյանը կապում է զենդերեն takhma՝ ուժեղ և urupa՝ շուն բառերի հետ։
Ստուգաբանում է իբրև ուժեղ շուն։
Հավանական է նաև, որ սա Թամհազ անվան վերափոխված ձևն է կամ առաջացել է Թեյմուրազ անունից, որ տարածված էր Կովկասում։
Այժմ հազվագյուտ անուն է։
Թամրազյան ազգանունը տարածված է։
2657
Այլ անուններ
Դյուցազն
Դյուցազն անվան բացատրությունը Դյուցազն անունը առաջացել է հայերեն դյուցազն բառից, որ նշանակում է «ազնվազարմ, «հսկա»։
Ահարոն
Ահարոն անվան բացատրությունը Ահարոն անունը առաջացել է եբրայերեն Aharon, հունարեն Aaron, լատիներեն Aaron, արաբերեն Harun անուններից: ՀԲ ստուգաբանում է իբրև «լեռնական&...
Արամ
Արամ անվան բացատրությունը Արամ անունը ըստ Մ․Խորենացու Արա Գեղեցիկի հոր անունն է։ ՀԲ մեկնում է իբրև «վսեմություն» կամ «բարձրություն»։ Մատենադարանի N ձեռագրո...
Շիրակ
Շիրակ անվան բացատրությունը Շիրակ անունը հայկական Շիրակ գավառի անունն է։ Այն գործածվում է նաև որպես անձնանուն։ Այժմ շատ տարածված անուն է։
Տատուր
Տատուր անվան բացատրությունը Տատուր անունը առաջացել է հայերեն Տիրատուր անվան կրճատ ձևից։ Այն երբեմն երևում է իբրև անկախ անուն։ Այժմ հազվագյուտ անուն է։ Կա Տատուրյան ազգանունը։