Նորիկ
Նորիկ անվան բացատրությունը
Նորիկ անունը առաջացել է հայերեն նոր բառից և իկ ածանցից։
Հանդիպում ենք տակավին XIV դարից։
Այժմ շատ տարածված անուն է հայերի մեջ։
Նորիկ են կոչվում նաև Նորայր անունը կրողներին։
Սակայն Նորիկը ինքնուրույն անուն է։
5601
Այլ անուններ
Քրիստ
Քրիստ անվան բացատրությունը Քրիստ անունը Քրիստափոր անվան կրճատ ձևն է, որը գործածվում է իբրև ինքնուրույն անուն։
Վաղարշ
Վաղարշ անվան բացատրությունը Վաղարշ անունը առաջացել է պահլավերեն Valakhs, արաբերեն՝ Balas, պարսկերեն Valas անվան ձևերից։ Հայերի մեջ տարածված է հնագույն ժամանակներից։ Սրանից ունենք Վաղա...
Էլեն
էլեն անվան բացատրությունը Էլեն անունը ռուսերեն Елена անվան փաղաքշական ձևերից է, օգտագործվում է որպես ինքնուրույն անուն։ Այս ձևը առավել տարածված է Ֆրանսիայում։
Վարդգես
Վարդգես անվան բացատրությունը Վարդգես անունը առաջացել է հայերեն վարդ և գես (գէս) բառերից։ Նշանակում է վարդի պես մազեր ունեցող, վարդագանգուր, վարդահեր։ Այժմ բավական գործածական անուն է։...
Պանդուխտ
Պանդուխտ անվան բացատրությունը Պանդուխտ անունը առաջացել է հայերեն պանդուխտ բառից։ Նշանակում է վտարանդի, օտարական։ Այս անունը կրում են նաև հայուհիները։