Միրաք
Միրաք անվան բացատրությունը
Միրաք անունը առաջացել է պարսկերեն mirak բառից։
Այն կազմված է mir՝ իշխան և ak մասնիկից։
Նշանակում է իշխանիկ։
Հանդիպում է XIV դարից ի վեր։
Սակայն այսօր սկսել է մոռացվել։
Սրանից մնացել է Միրաքյան ազգանունը։
1727
Այլ անուններ
Վաղինակ
Վաղինակ անվան բացատրությունը Վաղինակ անունը հիշատակվում է չորրորդ դարից (Բուզ.)։ Այժմ էլ գործածական անուն է։
Զարինե
Զարինե անվան բացատրությունը Զարինե անունը ստեղծվել է վերջերս ինե իգական ածանցով պարսկերեն zar բառից, որ «ոսկի» է նշանակում։ Համապատասխանում է մեր Զարուհի, Զարիկ, Ոսկի անուններին...
Իգոր
Իգոր անվան բացատրությունը Իգոր անունը եկել է ռուսական Игорь անունից։ Այժմ գործածական է նաև հայերի մեջ։ Ծագումն անհայտ է։ Ենթադրվում է, թե եկել է հին սկանդինավյան Ingvarr անունից։
Բարունակ
Բարունակ անվան բացատրությունը Բարունակ անունը առաջացել է հայերեն բարունակ բառից, որ նշանակում է «պտղատու ճյուղ»։ Գործածական է XV դարից։ Սրանից կա Բարունակյան ազգանունը։
Շամունե
Շամունե անվան բացատրությունը Շամունե անունը եբրայերեն Samun (Շմավոն) անվան իգականն է, որ նշանակում է «հլու», «լսող», «հնազանդ»։ Սրա փաղաքշական...