Մնացական անվան բացատրությունը

 

Մնացական անունը առաջացել է հայերեն մնալ բայից։

Նշանակությունը, որ այդ անունը կրողը երկար ապրի «մնացական լինի»):

Ունի բազմաթիվ դրսևորումներ՝ Մնաց, Մնո, Մացակ, Ցական և այլն։

Սրանից են Մնացականյան, Մնացյան, Մնոյան, Ցականյան ազգանունները։ 

4334

Այլ անուններ

Վաչիկ

Վաչիկ անվան բացատրությունը   Վաչիկ անունը առաջացել է Վաչագան և Վաչե անունների փաղաքշական ձևից։ Այն հաճախ երևում է իբրև ինքնուրույն անձնանուն։

Նարինե

Նարինե անվան բացատրությունը   Նարինե անունը նորահնար անուն է, որ ստեղծվել է վերջերս միայն և բավական արագ կերպով տարածվում է հայուհիների մեջ։ Կազմված է ինե ածանցով, ինչպես Կարինե, Մարինե,...

Արմենուհի

Արմենուհի անվան բացատրությունը   Արմենուհի անունը նորահայտ անուն է: Ստեղծվել է Արմեն անունից ուհի ածանցով: Այս անունը տարածվեց դարասկզբին Շիրվանզադեի համանուն դրամայի ազդեցությամբ:

Ելիզավետա

Ելիզավետա անվան բացատրությունը   Ելիզավետա անունը առաջացել է ռուսերեն Елизавета անունից, որ եբրայական ծագում ունի։ Հայերի մեջ դարեր շարունակ գործածական է այս անվան հայացած Եղիսաբեթ ձևը։...

Շահաբ, Շահապ

Շահաբ, Շահապ անվան բացատրությունը   Շահաբ, Շահապ անունը առաջացել է արաբերեն Sahab անձնանունից։ Այն նշանակում է ասուպ։ Գործածվել է IX-XV դարերում։ Սրանից մնացել է Շահապունի ազգանունը։

Վերջինները բլոգից