Միքայել անվան բացատրությունը

 

Միքայել անունը առաջացել է եբրայերեն Mikael անվան ձևից։

Բառացի նշանակում է ո՞վ է որպես աստված։

Մեկնում են նաև իբրև զորություն աստծո կամ հարված աստծո։

Գալիս է Աստվածաշնչից։

Կրճատ ձևերն են՝ Մուքել, Մուքո և այլն։

Տարածված են Միքայելյան, Մուքոյան ազգանունները։

17203

Այլ անուններ

Հայկազուն

Հայկազուն անվան բացատրությունը   Հայկազուն անուը հայերեն Հայկազն անվան մի տարատեսակն է։ Այն գործածական է առ այսօր։  Սրանից է Հայկազունի ազգանունը։

Եսավ, Եսաւ

Եսավ, Եսաւ անվան բացատրությունը   Եսավ, Եսաւ անունը եբրայերեն անուն է։ Այն գալիս է հին կտակարանից՝ Իսահակ Նահապետի որդու անունն է։ Նշանակում է կատարյալ, հասունացած։

Վարիկո

Վարիկո անվան բացատրությունը   Վարիկո անունը նույն Варвара անվան վրացական տարատեսակն է։ Գործածական է մեծ մասամբ Թիֆլիսի հայերի մեջ՝ որպես անկախ անուն (ԶԱ-1960, N 83)

Մկրտում

Մկրտում անվան բացատրությունը   Մկրտում անունը առաջացել է հայերեն մկրտումն կամ մկրտություն բառից։ Այն քրիստոնեության օրենքով սահմանված՝ նորածինների մեռոնով օծելու արարողությունն է։ Այս ան...

Նոյեմի

Նոյեմի անվան բացատրությունը   Նոյեմի անունը առաջացել է եբրայերեն noemi բառից, որ նշանակում է «չքնաղ», «հաճելի», «գեղեցիկ»։ Հայերի մեջ այս անունը ե...

Վերջինները բլոգից