Շամիրամ
Շամիրամ անվան բացատրությունը
Շամիրամ անունը առաջացել է Ասորեստանի առասպելական թագուհու (Semiram, Semiramoth) անունից, որին նույնացնում են Միջագետքի Իշտար ասվածուհու հետ։
Շամիրամ, ինչպես նաև Իշտար անունները տակավին չեն ստուգաբանված։
Ըստ ավանդության՝ նա եղել է խելացի և հզոր կին, վարել է բազմաթիվ պատերազմներ, նվաճել շատ երկրներ։
Շամիրամն իր գեղեցկությամբ հմայել է բոլորին, ուստի նրան կոչել են կախարդ։
Շամիրամի անունը կապված է մեր Արայի հետ(տես Մ. Խորենացու «Հայոց պատմությունը», գիրք Ա, Ժե-իա)։
3969
Այլ անուններ
Իռա
Իռա անվան բացատրությունը Իռա անունը ռուսերեն Ирина անվան կրճատ ձևն է։ Գործածական է իբրև անկախ անձնանուն։ Իրինա անվան փաղաքշական ձևն է։
Էլվիրա
Էլվիրա անվան բացատրությունը Էլվիրա անունը առաջացել է ռուսերեն Эльвира անունից։ Նշանակում է շիկահեր, սաթերանգ՝ янтарная։ Ծագել է լատիներեն helva բառից։ Եկել է վերջերս ռուսերենի միջոցով և բա...
Պուշկին
Պուշկին անվան բացատրությունը Պուշկին անունը եկել է ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ազգանունից։ Այն հայերի մեջ դարձել է անձնանուն։
Սավգյուլ
Սավգյուլ անվան բացատրությունը Սավգյուլ անունը առաջացել է թուրքերեն sevgili բառից։ Այն նշանակում է սիրելի։ Այս անունը տարածվել է թուրքերենի միջոցով։
Լենուշ
Լենուշ անվան բացատրությունը Լենուշ անունը նորաստեղծ անուն է։ Այն կազմված է Լենին անվան առաջին մասից և հայերեն ուշ մասնիկից՝ ինչպես Հայկուշ, Թագուշ և այլն։ Այժմ էլ գործածական անուն է։