Գրիգոր
Գրիգոր անվան բացատրությունը
Գրիգոր անունը առաջացել է հունարեն Grigorios, լատիներեն Grigorius անունից։
Նշանակում է «զգոն», «արթուն», «հսկող»։
Այս անունը տարածված է բոլոր քրիստոնեա ժողովուրդների մեջ։
Հայերի մոտ այս անունը երևում է հնագույն ժամանակներից՝ Գրիգորիոս, Գրիգորիս, Գրիգորես, Գրիգոր ձևերով։
Վերջին ձևն ավելի տարածված է։ Սրանից էլ կազմված է շատ տարածված Գրիգորյան ազգանունը։
Փաղաքշական ձևերն են՝ Գոքոր, Գիրքոր, Գիքոր, Գիքո, Գոքոր, Գրիշ, Գրիգ և այլ։
Կա նաև Գիքոյան ազգանունը։
12550
Այլ անուններ
Տաճատ
Տաճատ անվան բացատրությունը Տաճատ անունը առաջացել է պարսկերեն dasad բառից։ Նշանակում է պարգև։ Հայերի մեջ այս անունը գործածական է IV դարից։ Սրա կրճատ ձևն է՝ Տաճո։ Ունենք ն...
Վաչիկ
Վաչիկ անվան բացատրությունը Վաչիկ անունը առաջացել է Վաչագան և Վաչե անունների փաղաքշական ձևից։ Այն հաճախ երևում է իբրև ինքնուրույն անձնանուն։
Սուսան
Սուսան անվան բացատրությունը Սուսան անունը մեր շուշան ծաղկի անունն է՝ հունական տառադարձությամբ (Շ>Ս)։ Բավական տարածված անուն էր մեզ մոտ։ Այժմ տեղի է տալիս ռուսերենից եկող Սուսաննա անվանը։...
Վարդանուշ
Վարդանուշ անվան բացատրությունը Վարդանուշ անունը առաջացել է Վարդան անունից և անուշ վերջածանցից։ Սկզբում եղել է Վարդանանուշ ապա ան մասնիկներից մեկն դուրս է ընկել (ինչպես սպանանել>սպանել)։...
Զարմանազան
Զարմանազան անվան բացատրությունը Զարմանազան անունը առաջացել է հայերեն զարման(ք) բառից և ազան ձևից, որ ազգ բառի սեռական հոլովաձևն է։ Նշանակում է «զարմանալի տեսակ», «հազվ...