Ազնավուր, Ազնաւոր
Ազնավուր բառի նշանակությունը
Ազնավուր բառը առաջացել է հայերեն «ազն» արմատից, որը նշանակում է «երևելի մարդ», «հասկա», «դյուցազն»։
Մեզնից անցել է նաև վրացիներին՝ Ազնաուրի ձևով։
Այժմ շատ ենք հանդիպում Ազնավուրյան ազգանվանը, սակայն իբրև անձնանուն գրեթե չի գործածվում։
3513
Այլ անուններ
Սպիրիդոն
Սպիրիդոն անվան բացատրությունը Սպիրիդոն անունը հնում հայերի մեջ գործածական չի եղել։ Հանդիպում ենք անցյալ դարից միայն։ Հ. Աճառյանը համարել է հունական անուն և մեկնել իբրև՝ կողով։ Սակայն...
Վշտուհի
Վշտուհի անվան բացատրությունը Վշտուհի անունը առաջացել է հայերեն վիշտ բառից՝ հոգս, ցավ իմաստով և ուհի ածանցով։ Վշտիկ անվան իգականն է։ Ստեղծվել է մեր դարի 30-ական թվականներին։
Լուկաշ
Լուկաշ անվան բացատրությունը Լուկաշ անունը Հայաստանի պետական ականավոր գործիչ, ՀՍՍՀ ժողկոմխորհի նախագահ Սարգիս Լուկաշինի (Սրապիոնյան) հեղափոխական մականունից ստեղծվել է Լուկաշ անունը։...
Ամբակում
Ամբակում անվան բացատրությունը Ամբակում անունը ունի եբրայերեն ծագում։ Եկել է «Աստվածաշնչից»: ՀԲ ստուգաբանում է իբրև «ըմբշամարտիկ» կամ «ընդգրկող»...
Հեկտոր
Հեկտոր անվան բացատրությունը Հեկտոր անունը առաջացել է հուներեն Hektor անունից։ Այն եկել է գեղարվեստական գրականության միջոցով՝ Հոմերոսի «Իլիականից»։ Հունարեն hector բառն է,...