Սպիրիդոն
Սպիրիդոն անվան բացատրությունը
Սպիրիդոն անունը հնում հայերի մեջ գործածական չի եղել։
Հանդիպում ենք անցյալ դարից միայն։
Հ. Աճառյանը համարել է հունական անուն և մեկնել իբրև՝ կողով։
Սակայն իր իսկ կազմած՝ հունական և լատինական փոխառյալ անձնանունների շարքում չի հիշատակել Սպիրիդոն անունը։
Պետք է համարել ռուսերենից եկած անուն, քանզի միայն արևելահայերն են գործածում։
Ռուսների մոտ այժմ էլ տարածված անուն է։
Ծագում է լատիներեն Spir+donum բառերից և նշանակում է հոգենվեր։
Հայերի մոտ հանդիպում ենք նաև Իսպիրիդոն, Իսպիր ձևերին։
Վերջինից կա Իսպիրյան ազգանունը։
2688
Այլ անուններ
Զաքարիա
Զաքարիա անվան բացատրությունը Զաքարիա անունը եբրայերեն Zekhariya անունն է։ Այն ստուգաբանվում է իբրև լավ հիշող, մտապահող։ Այս անունը ժողովրդի մեջ տարածված է Զաքար, Զաքի և այլ ձևերով...
Ռայա
Ռայա անվան բացատրությունը Ռայա անունը առաջացել է ռուսական Раиса (>հայ Ռաիսա) անվան փաղաքշական ձևից։ Ժողովրդական ստուգաբանությունը կապում է ռուսական рай բառի հետ և մեկնում ի...
Զգոն
Զգոն անվան բացատրությունը Զգոն անունը առաջացել է հայերեն զգոն բառից։ Նշանակում է արթուն, ուշիմ, իմաստուն։ Հավանաբար հունարեն Grigorios անվան թարգմանությունն է կամ հայացրած ձևը։ Այժմ գ...
Նշան
Նշան անվան բացատրությունը Նշան անունը առաջացել է հայերեն նշան բառից՝ իբրև «նշանավոր», «երևելի»։ Գործածական է իբրև անձնանուն XVIII դարից մինչև օրս։&nbs...
Թարվերդի
Թարվերդիանվան բացատրությունը Թարվերդի անունը առաջացել է թուրքերեն Թանրիվերդի՝ Tanriverdi անվան կրճատ ձևից։ Նշանակում է աստվածատուր։ Այժմ գործածական չէ։ Սրանից մնացել է Թարվերդյան ազգա...