Աբաս անվան բացատրությունը

 

Աբաս անունը առաջացել է արաբերեն Abbas անձնանունից, նշանակում է դաժան, ահեղ, կռվարար։

Հյուբշմանը կապում է ասորերեն awa (aba) բառի հետ, որ հայր է նշանակում։

Հունական ձևն է abas (Մար Աբաս Կատինա ասորի պատմագիրը, որից օգտվել է Մովսես Խորենացին)։ Այս անունը հայերի մեջ տարածվել է արաբական արշավանքների ժամանակ և կապ չունի ասորերեն aba բառի հետ։

Աբաս նաև առյուծ է նշանակում, որ շատ ազգեր գործածում են իբրև հատուկ անուն՝ Լեո, Լեվ, Ղևոնդ, Կորյուն, Ջիվանշիր և այլն։

Այս անունը այժմ էլ գործածական է։

4042

Այլ անուններ

Լեոնիդ

Լեոնիդ անվան բացատրությունը   Լեոնիդ անունը եկել է հուներեն՝ Ieon+idos, հայերեն՝ Ղևոնդ, ռուսերեն Леонид՝ առյուծիկ անվան ձևերից։ Հայերի մեջ նորամուտ անուն է։ Տարածվել է գրականության միջո...

Լաուրա

Լաուրա անվան բացատրությունը   Լաուրա անունը առաջացել է լատիներեն laur (лавр) բառից։ Նշանակում է «դափնի»,  «դափնեկիր» իմաստով։ Այս անունը մեր մեջ տարածվել է մե...

Մելսիդա

Մելսիդա անվան բացատրությունը   Մելսիդա անունը Մելս անվան իգական ձևն է։ Այն տարածվել է մեր մեջ 1930-ական թվականներից: Նշանակությունը տե՛ս Մելս անվան տակ:

Օնիկ

Օնիկ անվան բացատրությունը   Օնիկ անունը Հովհաննես անվան կրճատ ձևն է, որ իբրև անկախ անուն շատ տարածված է։ Արևմտահայերը արտասանում և գրում են Օննիկ։ 

Կիմա

Կիմա անվան բացատրությունը   Կիմա անունը ռուսերեն Ким (Коммунистический интернационал молодежи) արական անձնանվան իգականն է։ Շատ տարածված էր 1920-30-ական թվականներին։ Նշանակում է «եր...

Վերջինները բլոգից