Ելենա
Ելենա անվան բացատրությունը
Ելենա անունը առաջացել է ռուսերեն Елена անունից, որ հունական փոխառություն է։ Հուներեն helos, helenos բառից, նշանակում է «արևային», «պայծառ»։
Հայերի մեջ տարածված է այս անվան նաև հնագույն ձևը՝ Հեղինէ, սակայն վերջերս մուտք է գործել և Ելենա անունը։
Փաղաքշական ձևերն են՝ Լենա, Էլեն (ֆրանսիական ձևով), որը հաճախ օգտագործվում է որպես ինքնուրույն անուն։

14651
Այլ անուններ
Մելանյա
Մելանյա անվան բացատրությունը Մելանյա անունը առաջացել է ռուսերեն Mелания անունից։ Հունական melas բառից է։ Այն ծագում և նշանակում է «թուխ», «թխադեմ» (այստեղի...
Ծաղկանուշ
Ծաղկանուշ անվան բացատրությունը Ծաղկանուշ անունը առաջացել է հայերեն ծաղիկ և անուշ բառերից, նորահնար անուն է, գործածվում է «ծաղկաբույր», «բուրումնավետ» իմաստով (ԶԱ-...
Զուլալ
Զուլալ անվան բացատրությունը Զուլալ անունը առաջացել է արաբերեն zulal բառից, որ նշանակում է «հստակ», «վճիտ», «պարզ» և այլն: Այս անունը տարածվ...
Սալոմե
Սալոմե անվան բացատրությունը Սալոմե անվան հին ձևն է Սողոմէ կամ Սողովմէ։ Այն եբրայերեն Սողոմոն անվան իգական ձևն է։ Ներկա ձևը եկել է ռուսերեն Саломе անունից՝ գրականության միջոցով։ Հանդիպ...
Շանթ
Շանթ անվան բացատրությունը Շանթ անունը առաջացել է հայերեն Շանթ բառից։ Նորամուտ անուն է և հանդիպում ենք XX դարում։ Բանաստեղծ և դրամատուրգ Լևոն Սեղբոսյանի գրական մականունն է, որ անձնանուն է դա...