Վարդիշաղ
Վարդիշաղ անվան բացատրությունը
Վարդիշաղ անունը առաջացել է հայերեն վարդ և շաղ՝ ցող բառերից։
Նշանակում է վարդի վրա իջած շաղ կամ ցողապատ վարդ։
Անցյալ դարում բավական տարածված անձնանուն էր։
Այժմ քիչ է գործածվում։
2274
Այլ անուններ
Օհաննա
Օհաննա անվան բացատրությունը Օհաննա անունը հայերեն Օհան (Յովհան) անվան իգական ձևն է, որը վաղուց գործածական է ժողովրդի մեջ։ Հին մատյաններում հանդիպում ենք Յովհաննայ ձևով։ ...
Սանթրոս
Սանթրոս անվան բացատրությունը Սանթրոս անունը առաջացել է Ալեքսանդրոս անվան կրճատ ձևից։ Այն մեզ մոտ գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն։ Սրանից է առաջացել Սանթրոսյան ազգանունը։
Գուժ
Գուժ անվան բացատրությունը Գուժ անունը առաջացել է հայերեն գույժ բառից։ Նշանակում է վատ, անախորժ լուր, բոթ։ Նորահայտ անձնանուն է, երևում է 1930-ական թվականներից։
Ինեսա
Ինեսա անվան բացատրությունը Ինեսա անունը ռուսերեն Инесса անունն է։ Ծագել է լատիներեն innatus բառից՝ շարժուն, անհանգիստ, աշխույժ իմաստով։ Հայերի մեջ տարածված է դարասկզբից և այժմ էլ կենդ...
Տարոն
Տարոն անվան բացատրությունը Տարոն անունը առաջացել է Տորոն՝ Մուշ գավառի անունից։ Այն դարասկզբից դարձել է անձնանուն և տարածվում է։ Կա Տարոնյան ազգանունը։