Ծովինար
Ծովինար անվան բացատրությունը
Ծովինար անունը առաջացել է հայերեն ծովինար՝ «փայլակ» բառից, գուցե ծով և արաբերեն nar «հուր» բառերից։
Նշանակությունն է՝ «կրակի ծով»։
Գործածական է մեզ մոտ XV դարից։
Գ․Ղափանցյանն այս անունը համարում է հին դիցաբանական՝ կապելով սեմական «բաբելական» naru «գետ» բառի հետ, որից առաջանում է նաև «ջրի ոգի» աստվածությունը (համեմատել մեր Ոսկինար, Ծովինար, հունարեն Nareus, հնդկական Nara՝ ջրահարսի մի տեսակ և այլն)։
Ըստ գիտնականի, այս Nara հավերժահարսի հետ է կապվում հեթանոսական շրջանից մնացած մեր Նարի-ն, որ ժողովրդի մեջ դարձել է Նուրի՝ «Նուրի նուրի եկել է» երգում․ սա դեռ մեր օրերում էլ երգում են (երաշտի ժամանակ դուրս են բերում տիկնիկանման մի խրտվիլակ ու այդ երգը երգում, որպեսզի անձրև գա)։
Ծովինար անունը բավական աշխուժացավ մեր մեջ հատկապես 1939 թվականից, երբ նշվեց «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյա հոբելյանը։
6407
Այլ անուններ
Սեյրան
Սեյրան անվան բացատրությունը Սեյրան անունը առաջացել է թուրքերեն seyir՝ նայել, զննել, տեսնել բառերից։ Նշանակում է զվարճավայր, զբոսատեղի, հանդես։ Որպես անձնանուն հնում եղել է միայն արևմտ...
Զուբեյդա
Զուբեյդա անվան բացատրությունը Զուբեյդա անունը առաջացել է արաբերեն zubejd՝ «սերուցք» բառից, նշանակում է «ամենալավը», «ամենաընտիրը»: Հայերի մ...
Հրաչուհի
Հրաչուհի անվան նշանակությունը Հրաչուհի անունը ստեղծվել է բացառապես իգական սեռի համար, քանզի մեզանում Հրաչյա էին կոչում թե՛ տղամարդկանց, թե՛ աղջիկներին։ Կազմված է հայերեն հուր և աչք բառ...
Լուկաշ
Լուկաշ անվան բացատրությունը Լուկաշ անունը Հայաստանի պետական ականավոր գործիչ, ՀՍՍՀ ժողկոմխորհի նախագահ Սարգիս Լուկաշինի (Սրապիոնյան) հեղափոխական մականունից ստեղծվել է Լուկաշ անունը։...
Բախտիար
Բախտիար անվան բացատրությունը Բախտիար անունը առաջացել է պարսկերեն Bakhtiyar անձնանունից։ Նշանակում է «բախտավոր», «երջանիկ»։ Այս անունը տարածված էր նաև արևմտահայ...