Թառլան
Թառլան անվան բացատրությունը
Թառլան անունը առաջացել է թուրքերեն tarlan բառից։
Նշանակում է բազե, շահեն, ինչպես նաև վայելչակազմ, վայելչագեղ, փարթամ։
Շատ գործածական անուն էր անցյալ դարում։
Այժմ մնացել է Թառլանյան ազգանունը։
3495
Այլ անուններ
Մարզպետունի
Մարզպետունի անվան բացատրությունը Մարզպետունի անունը Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպի հերոսի ազգանունն է։ Հանդիպում է նաև Մարզպետ ձևով։ Բավական տարածված անձնանուն է։
Ջալալ
Ջալալ անվան բացատրությունը Ջալալ անունը առաջացել է արաբերեն Jalal անունից։ Այն նշանակում է մեծություն, վեհություն, փառք։ Հայերի մեջ գործածական անուն է XIII դարից։ Այժմ հազվադեպ ենք հա...
Թուման
Թուման անվան բացատրությունը Թուման անունը առաջացել է թուրքերեն tuman բառից։ Պարսկական դրամական միավոր էր։ Իբրև անձնանուն Թումանը հայերի մեջ տարածված էր XVII դարից։ Ունենք Թումանյան...
Գնունի
Գնունի անվան բացատրությունը Գնունի անունը առաջացել է հայ նախարարական տոհմանունից։ Տարածվել է վերջին տարիներին գրականության միջոցով և դարձել անձնանուն։ Կա նաև Գնունի ազգանունը։
Բուդաղ
Բուդաղ անվան բացատրությունը Բուդաղ անունը առաջացել է թուրքերեն budaq բառից։ Ստուգաբանվում է իբրև դալար ճյուղ։ Իբրև անձնանուն հայերի մեջ տարածված է եղել վերջին դարերում։ Այժմ հազվադեպ...