Սարգյուլ
Սարգյուլ անվան բացատրությունը
Սարգյուլ անունը առաջացել է պարսկերեն sar`գլուխ և gul`վարդ բառերից։
Նշանակում է վարդերի գլուխ, գլխավորը։
Սակայն թուրքերենի միջոցով տարածված Սարիգյուլ անունը, որ կազմված է թուրքերեն sari՝ դեղին բառից, ստուգաբանվում է իբրև դեղին վարդ։
Հավանական է, որ Սարգյուլ անունը հենց այս Սարիգյուլ անվան սղված ձևն է։
Այն հայերի մեջ հնում գործածական չի եղել, երևում է վերջին դարերում։
Այժմ հազվագյուտ անձնանուն է։
1801
Այլ անուններ
Ալեքսիանոս
Ալեքսիանոս անվան բացատրությունը Ալեքսիանոս անունը Ալեքսանդր անվան մի այլաձևությունն է, որ երևան է գալիս նաև կրճատ՝ Սանոս ձևով: Սրանից Սանոսյան ազգանունն է:
Մեծիկ
Մեծիկ անվան բացատրությունը Մեծիկ անունը առաջացել է հայերեն մեծ ածականից և իկ փաղաքշական ածանցից։ Հազվագյուր անձնանուն է։
Մերսեդես
Մերսեդես անվան բացատրությունը Մերսեդես անունը նորամուտ անուն է։ Եկել է Եվրոպայից՝ գեղարվեստական գրականության միջոցով։ Հանդիպում ենք 1930-ական թվականներից:
Վեհանուշ
Վեհանուշ անվան բացատրությունը Վեհանուշ անունը առաջացել է հայերեն վեհ՝ բարձր ու մեծ բառից՝ անուշ ածանցով, ինչպես Գեղանուշ։ Ստեղծվել է XIX դարում և այսօր էլ տարածված է։
Ստեփան
Ստեփան անվան բացատրությունը Ստեփան անունը առաջացել է հունարեն Stefanos անունից։ Այն նշանակում է պսակ։ Հայերի մեջ գործածական է IV դարից մինչև օրս։ Գործածվում է Ստեփանոս, Ստեփանէ, Ստեփ...