Պանդուխտ
Պանդուխտ անվան բացատրությունը
Պանդուխտ անունը առաջացել է հայերեն պանդուխտ բառից։
Նշանակում է «վտարանդի», «օտարական», «դրսեցի», «նժդեհ»։
Համապատասխանում է Ղարիբ՝ արաբերեն Garib անվանը, որը նույնպես գործածական է հայերի մեջ։
Հանդիպում ենք մեծ մասամբ XIX դարից՝ արևմտահայերի մոտ։
Այժմ ևս գործածական անուն է։
Կովկասում այս անունը կրում են նաև արական սեռի ներկայացուցիչները։
2363
Այլ անուններ
Զարե
Զարե անվան բացատրությունը Զարե անունը առաջացել է պարսկերեն zar «ոսկի» բառից։ Տարածված իգական անուն է եզիդ քրդերի մեջ։ Հայերի մեջ այս անունը տարածվեց քսանական թվականներին՝...
Ջանփոլադ
Ջանփոլադ անվան բացատրությունը Ջանփոլադ անունը առաջացել է պարսկերեն jan՝ հոգի, մարմին և polad՝ պողպատ բառերից։ Նշանակում է պողպատյա մարմին ունեցող կամ պողպատի պես ամուր մարդ։ Ըստ երևույ...
Փիրում
Փիրում անվան բացատրությունը Փիրում անունը առաջացել է պարսկերեն pir «սուրբ» բառից՝ թուրքերեն um ստացական հոդով։ Նշանակում է «սուրբս», «իմ սուրբը»։ Այ...
Սմբուլ
Սմբուլ անվան բացատրությունը Սմբուլ անունը առաջացել է պարսկերեն sunbul ծաղկի անունից։ Հայերի մեջ ևս կա սմբուլ ձևով։ Իբրև իգական անձնանուն անցյալում չի հիշատակվում։
Ասքանազ
Ասքանազ անվան բացատրությունը Ասքանազ անունը առաջացել է եբրայերեն Askenaz անունից, որ ՀԲ ստուգբանում է իբրև «ցողագին հուր», իսկ «հովանացյալ»: Հնագույն անուններից...