Համավոր
Համավոր անվան բացատրությունը
Համավոր անունը առաջացել է հայերեն համ բառից՝ ավոր վերջածանցով։
Նշանակում է համ ունեցող, հաճելի։
Սակայն հետագայում ժողովուրդը սրան տվել է նաև համեստ, պարկեշտ, խոնարհ իմաստը։
Որպես անձնանուն գործածվում է մինչև այսօր։
1662
Այլ անուններ
Սարիբեգ, Սարիբեկ
Սարիբեգ, Սարիբեկ անվան բացատրությունը Սարիբեգ, Սարիբեկ անունը առաջացել է թուրքերեն Saribeg անունից։ Մուտք է գործել հայերի մեջ XVII դարից և մինչև օրս գործածական է։ Կազմված է թուրքերեն...
Գուժ
Գուժ անվան բացատրությունը Գուժ անունը առաջացել է հայերեն գույժ բառից։ Նշանակում է վատ, անախորժ լուր, բոթ։ Նորահայտ անձնանուն է, երևում է 1930-ական թվականներից։
Նելսոն
Նելսոն անվան բացատրությունը Նելսոն անունը նորամուտ եվրոպական անուն է։ Այն տարածվել է ետպատերազմյան տարիներին ի պատիվ Սովետական Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի։
Վիրապ
Վիրապ անվան բացատրությունը Վիրապ անունը առաջացել է հայոց Խոր Վիրապի վանքի անունից։ Գալիս է XV դարից։ Այժմ գրեթե մոռացվում է։ Սակայն սրանից ունենք Վիրապյան ազգանունը։
Զավեն, Զաւէն
Զավեն, Զաւէն անվան բացատրությունը Զավեն, Զաւէն անունը ծագել է պարսկական Zaw անունից և en փաղաքշական ածանցից՝ ինչպես Գուրգեն։ Նշանակում է աջակցող, օգնող։ Սրա փաղաքշականն է Զավիկ։...