Գյուլիզար
Գյուլիզար անվան բացատրությունը
Գյուլիզար անունը առաջացել է պարսկերեն gul «վարդ» և արաբերեն izar «դեմք», «երես», «հայացք» բառերից։
Նշանակում է «վարդերես», «վարդահայաց»:
Չափազանց տարածված անուն էր անցյալ դարում:
Փաղաքշական ձևերից է Գուլո, որը հանդիպում է որպես անձնանուն։
Այժմ հազվագյուտ է:
3948
Այլ անուններ
Շաղիկ
Շաղիկ անվան բացատրությունը Շաղիկ անունը հայերեն Շաղոսկի անվան փաղաքշական ձևն է։ Կազմված է հայերեն շաղ (ցող) բառից, ինչպես Ցողիկ անունը։ Այժմ հազվադեպ է գործածվում։
Արձան
Արձան անվան բացատրությունը Արձան անունը առաջին անգամ հիշատակում է պատմահայր Մովսես Խորենացին (գիրք Գ, գլուխ Կ)։ Այժմ հազվադեպ է գործածվում։ Հայոց արձան բառից է առնված։
Վարդերես
Վարդերես անվան բացատրությունը Վարդերես անունը առաջացել է հայերեն վարդ և երես բառերից՝ իբրև կարմրաթուշ, վարդի պես կարմիր այտեր ունեցող։ Հնում գործածական չի եղել։ Հանդիպում ենք միայն մեր...
Զորավար
Զորավար անվան բացատրությունը Զորավար անունը առաջացել է հայերեն զորավար բարդ բառից։ Նշանակում է զորքը կռվի տանող։ Նույն իմաստով այս անունը տարածված է նաև պարսիկների մեջ՝ Zorawar։ Ունեն...
Միրիջան
Միրիջան անվան բացատրությունը Միրիջան անունը առաջացել է պարսկերեն Mirijan անունից։ Այն կազմված է mir՝ իշխան և jan՝ հոգյակ բառերից։ Սրա փաղաքշական ձևն է Միրիկ։ Գործածական անուն է։ Ու...