Գյուլաբ
Գյուլաբ անվան բացատրությունը
Գյուլաբ անունը առաջացել է պարսկերեն gul «վարդ» և ab «ջուր» բառերից։
Նշանակում է «վարդաջուր»։
Ունի «անուշահոտ», «հաճելի», «բուրումնավետ» իմաստը:
Հայերի մեջ գործածական անուն է XVII դարից:
Այժմ էլ կարելի է հանդիպել այս անունը կրող հայուհիների:
Գործածվում է նաև իբրև արական անուն:
1950
Այլ անուններ
Ճարպիկ
Ճարպիկ անվան բացատրությունը Ճարպիկ անունը առաջացել է հայերեն ճարպիկ ածականից։ Այն հանդես է գալիս իբրև անձնանուն։ Հազվադեպ գործածվող անուն է։
Անատոլի
Անատոլի անվան բացատրությունը Անատոլի անունը առաջացել է ռուսերեն Анатолий անունից: Փաղաքշական ձևերն են Տոլիկ, Տոլյա ձևերը, որոնք ինքնուրույն գործածություն ունեն: Մեկ էլ տարբերակով,...
Ելիզավետա
Ելիզավետա անվան բացատրությունը Ելիզավետա անունը առաջացել է ռուսերեն Елизавета անունից, որ եբրայական ծագում ունի։ Հայերի մեջ դարեր շարունակ գործածական է այս անվան հայացած Եղիսաբեթ ձևը։...
Մանուկ
Մանուկ անվան բացատրությունը Մանուկ անունը առաջացել է հայերեն մանուկ բառից։ Իբրև անձնանուն հանդիպում է VIII դարից։ Այժմ բավական տարածված անուն է։ Սրանից է Մանուկյան ազգանունը։
Զոյա
Զոյա անվան բացատրությունը Զոյա անունը ռուսերեն Зоя անունն է, որ վերջերս բավական տարածվել է մեր մեջ: Առաջացել է հուներեն Zoo բառից է, որ նշանակում է «կյանք», «կյան...