Ֆլորա
Ֆլորա անվան բացատրությունը
Ֆլորա՝ լատիներեն Flora անունն է, որը տարածված է եվրոպական շատ ժողովուրդների մեջ։
Ծագում է լատիներեն flos՝ ծաղիկ բառից։
Հին հռոմեական դիցաբանության մեջ Ֆլորան ծաղիկների աստվածուհին է՝ Զեփյուռի կինը։ Նա պատկերվում է գեղեցիկ կնոջ արտաքինով, ձեռքին բռնած ծաղիկներ (Տիցիան, Ռեմբրանդտ, Բեկլի)։
Ֆլորայի պաշտամունքը դրսևորվել է շքեղ տոնահանդեսներով։
Այժմ ֆլորա ասելով հասկանում ենք «բուսական աշխարհ»։
Հայերի մոտ այս անունը երևում է անցյալ դարի վերջից։
Կրճատ կոչում են Ֆլոր։

5678
Այլ անուններ
Իշխան
Իշխան անվան բացատրությունը Իշխան անունը առաջացել է հայերեն իշխան բառից։ Իբրև անձնանուն հիշատակված է դեռևս IX դարից: Այժմ էլ տարածված անուն է։ Սրանից ունենք Իշխանյան ազգանունը։ Հանդ...
Կիմ
Կիմ անվան բացատրությունը Կիմ անունը եկել է ռուսական Ким անունից։ Այն առաջացել է մեր դարի քսանական թվականներին և տարածվել ՍՍՀՄ շատ ժողովուրդների մեջ։ Նշանակում է Коммунистический интер...
Կաքավ
Կաքավ անվան բացատրությունը Կաքավ անունը առաջացել է հայերեն կաքավ թռչունի անունից։ Հնում Կաքավ են կոչել նաև տղամարդկանց։ Սակայն այժմ այս անունը կրում են միայն կանայք։
Հուրի
Հուրի անվան բացատրությունը Հուրի անունը առաջացել է թուրքերեն huri բառից։ Նշանակում է հավերժահարս կամ դրախտի (ջեննաթի) կույս։ Բառբառներում համազոր է գեղեցկուհի բառին, ուստի աղջիկներին...
Մանսուր
Մանսուր անվան բացատրությունը Մանսուր անունը առաջացել է արաբերեն Mansur անունից։ Այն նշանակում է հաղթող։ Գործածական է եղել հայերի մեջ XVI դարում։ Այժմ գրեթե մոռացված անուն է։ Սրանից մնացել...