Չիչակ, Չիչաք
Չիչակ, Չիչաք անվան բացատրությունը
Չիչակ, Չիչաք անունը առաջացել է թուրքերեն cicek բառից, որ նշանակում է «ծաղիկ»։
Որպես իգական անձնանուն եկել է XIV դարից։
Տարածված է նաև թուրքերի և թուրքախոս հայերի մեջ։
Այժմ էլ գործածական անուն է Ղարաբաղի, Շիրակի հայաբնակ գյուղերում։
Ունենք նաև Չիչակյան, Չիչաքյան ազգաննունները։
1830
Այլ անուններ
Պայքար
Պայքար անվան բացատրությունը Պայքար անունը առաջացել է հայերեն պայքար՝ կռիվ բառից։ Այն հեղափոխությունից հետո գործածական դարձավ իբրև անձնանուն։ Այժմ էլ կան այս անունը կրող անձիք, մանավանդ...
Բելլա
Բելլա անվան բացատրությունը Բելլա անունը եվրոպական Իզաբելլա անվան փաղաքշական ձևերից մեկն է, որ մեզ մոտ հանդես է գալիս որպես ինքնուրույն անուն։ Այս անվան մի տարատեսակ է վաղուց տարածվ...
Վաղարշակ
Վաղարշակ անվան բացատրությունը Վաղարշակը անունը առաջացել է Վաղարշ անունից՝ ակ փաղաքշական ածանցով։ Այն վաղուց գործածական է հայերի մեջ։ Ոմանք մեկնաբանում են իբրև ուժեղ Արշա...
Հեթում
Հեթում անվան բացատրությունը Հեթում անունը մեզ մոտ տարածվել է XII դարից։ Այժմ մոռացված անուն է։ Կա նաև Հեթումյան ազգանուն, որ ոմանք սխալմամբ Եթումյան են գրում։
Կատար
Կատար անվան բացատրությունը Կատար անունը առաջացել է հայերեն կատար բառից։ Նշանակում է գագաթ, գլուխ, բարձունք։ Իբրև անձնանուն գործածական է XIX դարից։ Կատար են կոչում նաև Կատարինե...