Բյուրեղ
Բյուրեղ անվան բացատրությունը
Բյուրեղ անունը առաջացել է հայերեն բյուրեղ բառից։
Նշանակում է «թափանցիկ», «ջինջ», «հստակ»:
Բավական տարածված անուն էր անցյալ դարում և այժմ էլ գործածական է:
Կա նաև սրա փաղաքշական Բյուրեղիկ ձևը, որ հաճախ երևում է իբրև ինքնուրույն անուն:
2447
Այլ անուններ
Մարան
Մարան անվան բացատրությունը Մարան անունը հայերեն Մայրանուշ անվան կրճատ ձևն է։ Այն միանագամայն անկախ կերպով տարածված է ժողովրդի մեջ (ԶԱ-1933, N 1862):
Մսեր
Մսեր անվան նշանակությունը Մսեր անունը առաջացել է արաբերեն Misr՝ Եգիպտոս բառի մսր ձևի սեռական հոլովաձևից՝ Մսր>Մսեր։ Նշանակում է Եգիպտոսից եկած կամ Եգիպտոսի ծնունդ, եգիպտացի։ Մսերյան...
Թաթիկ
Թաթիկ անվան բացատրությունը Թաթիկ անունը առաջացել է հայերեն թաթ բառի փաղաքշական ձևից՝ ինչպես Թաթուլ անունը։ Հիշատակվում է V դարից։ Այժմ էլ գործածական է։ Կա նաև Թաթիկյան ազգանունը։
Պարույր
Պարույր անվան բացատրությունը Պարույր անունը հայկական հնագույն անուններից է։ Այն գործածական է մինչև օրս։ Նշանակում է շրջան, պտույտ, ունենք պարուրել բայը։ Կա Պարույրյան ազգանունը։
Իլյա
Իլյա անվան բացատրությունը Իլյա անունը ծագել է ռուսական Илья անունից։ Այն եբրայերեն elijah բառն է։ Նշանակում է հաստատ, ամուր։