Ծրագրավորում, միքիչ վեբ-դիզայն, ավտո, տեխնոլոգիաներ և տեխնիկա․ մեկ-մեկ հետաքրքիր բաներ գրելու և կիսվելու ցանկություն։
Արհեստական բանականությունը (AI) և մասնավորապես գեներատիվ մոդելները (ինչպիսիք են ChatGPT-ն կամ Copilot-ը) արդեն մեր առօրյայի մասն են: Բայց իրականում ի՞նչ են մարդիկ անում AI-ի հետ աշխատավայրում: Արդյո՞ք այն խլում է մեր աշխատանքը, թե՞ պարզապես օգնական է: (Ըստ Microsoft-ի նոր հետազոտությանը)
Վերջերս հրապարակված «Working with AI» (Աշխատանք AI-ի հետ) լայնածավալ հետազոտությունը, որը կատարվել է Microsoft-ի գիտնականների կողմից, տալիս է այս հարցերի պատասխանները՝ հիմնվելով ոչ թե կանխատեսումների, այլ իրական տվյալների վրա:
Հոդվածում վերլուծվել է Bing Copilot-ի հետ մարդկանց մոտ 200,000 անանուն խոսակցություն: Արդյունքները բավականին հետաքրքիր են և, շատ դեպքերում, անսպասելի: Ահա հիմնական բացահայտումները, որոնք պետք է իմանալ։
Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ AI-ին դիմում են հիմնականում տեղեկատվական աշխատանքի (information work) համար: Սա ներառում է տեղեկատվության ստեղծումը, մշակումը և հաղորդակցումը: Ամենահաջողված և տարածված գործողություններն են՝
Հետաքրքիր է, որ AI-ի կիրառելիությունը սահմանափակված չէ միայն տեխնոլոգիական ոլորտով: Քանի որ գրեթե յուրաքանչյուր մասնագիտություն (լինի դա մենեջեր, ուսուցիչ, թե վաճառքի մասնագետ) պարունակում է որոշակի «տեղեկատվական բաղադրիչ», AI-ը մուտք է գործում բոլոր ոլորտներ: Հետազոտողները պարզել են, որ AI-ի կիրառելիությունը կտրում-անցնում է սեկտորային սահմանները՝ դառնալով համընդհանուր գործիք:
Հետազոտությունը տարբերակում է երկու մոտեցում.
AI-ին հանձնարարում (Delegation). Երբ մենք ուզում ենք, որ AI-ը մեր փոխարեն անի գործը (օրինակ՝ «գրիր այս նամակը»):
AI-ի աջակցություն (Assistance). Երբ մենք օգտագործում ենք AI-ը որպես գործընկեր՝ մեր աշխատանքը բարելավելու համար (օրինակ՝ «տուր իդեաներ այս նախագծի համար»):
Պարզվել է, որ որոշ մասնագիտություններ ավելի հակված են գործը ամբողջությամբ պատվիրակելուն, մինչդեռ մյուսները (օրինակ՝ բարդ վերլուծական աշխատանքները) օգտագործում են AI-ը որպես հզոր օգնական՝ գոյություն ունեցող աշխատանքային պրոցեսները արագացնելու համար:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ այն մասնագիտությունները, որոնք հիմնված են տեքստերի, տվյալների վերլուծության և հաղորդակցության վրա, ամենաշատն են փոխվելու (կամ մասնակիորեն փոխարինվելու)։ Սրանք այն ոլորտներն են, որտեղ AI-ը կարող է կատարել աշխատանքի զգալի մասը («Delegate»).
Այս մասնագիտությունները պահանջում են ֆիզիկական ներկայություն, հմտություն և մարդկային շփման այնպիսի մակարդակ, որը AI-ը (դեռևս) չի կարող ապահովել։ Այստեղ AI-ի ազդեցությունը նվազագույն է (Score ~0).
Եթե Ձեր գործը հիմնականում համակարգչի առջև է և կապված է ինֆորմացիայի հետ, դուք պետք է սովորեք ղեկավարել AI-ը, որպեսզի այն ձեզ չփոխարինի։ Իսկ եթե Ձեր գործը կապված է ֆիզիկական աշխարհի և մարդկանց ֆիզիկական խնամքի հետ, AI-ը դեռ երկար ժամանակ Ձեզ համար վտանգ չի ներկայացնի։
Այս հետազոտությունը հուշում է, որ ապագան ոչ թե մարդուն AI-ով փոխարինելն է, այլ այն մասնագետների առաջխաղացումը, ովքեր կկարողանան արդյունավետորեն ինտեգրել AI-ը իրենց «տեղեկատվական» խնդիրներում,կամ աշխատանքում:
Եթե Ձեր աշխատանքը կապված է «մտքերի», տեքստերի կամ տվյալների հետ, ապա AI-ը արդեն Ձեր դաշտում է: Ժամանակն է ոչ թե վախենալ, այլ սովորել «աշխատել AI-ի հետ» (Working with AI)՝ ճիշտ ինչպես նշված է հոդվածի վերնագրում: