Այաքս ֆուտբոլային ակումբը ստեղծվել է 2023թ-ին։
Սկզբում «Այաքսը» ուներ միայն մանկապատանեկան թիմեր, սակայն ժամանակի ընթացքում փոխեց իր մտածելակերպը և արդեն 2024թ․ մայիս ամսից իրականացնում է ֆուտբոլային մարզումներ զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաների համար անվճար հիմունքներով։ Մեր սաները մասնակցել են «Ֆուտբոլի շաբաթ», «Աթլետիկան բոլորի համար» և Special Olympics Armenia / Հայկական հատուկ օլիմպիադաներ կազմակերպած միջոցառումներին։

Մեր թիմում կարող են մարզվել 7-14 տարեկան երեխաներ ովքեր ունեն՝
- Լսողության խանգարումներ
- Մտավոր հետամնացություն
- Աուտիստիկ սպեկտրի խանգարում
- Խոսքի խանգարում
- Դաունի համախտանիշ
- Մանկական ուղեղային կաթված և այլն

Մարզումները իրականացվում են ոչ միայն մարզիչի, այլ նաև հատուկ մանկավարժի կողմից, քանի որ հաճախում են լսողության, աուտիստիկ սպեկտրի, ՄՈւԿ, խոսքի խանգարումներ, մտավոր հետամնացություն ունեցող երեխաները։ Երեխաները այստեղ գտնում են ոչ միայն մարզման հնարավորություն, այլև՝ ընկերություն, վստահություն և հավատ իրենց ուժերի նկատմամբ։

Հատուկ մանկավարժի և մարզիչի նվիրված աշխատանքի շնորհիվ նրանք սովորում են աշխատել թիմում, հաղթահարել վախերն ու դժվարությունները, ճանաչել հաղթանակի և ջանքի արժեքը։ Ֆուտբոլը մեր փոքրիկ հերոսների համար պարզապես խաղ չէ․ այն աշխարհ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է զգալ իրեն կարևոր, ընդունված և ուժեղ։ Ֆուտբոլի միջոցով զարգանում է շարժողական հմտությունները, ուշադրության կենտրոնացումը, սոցիալական շփման և ինքնարտահայտման կարողությունները։

Յուրաքանչյուր գնդակի հարված, յուրաքանչյուր ժպիտ խաղի ընթացքում՝ փոքր քայլ է դեպի մեծ առաջընթաց, դեպի անկախություն և երջանկություն։
Ֆուտբոլը նրանց տալիս է այն, ինչ ամեն երեխա արժանի է ունենալ՝ սեր, վստահություն և ուրախություն։

Այաքս Ակադեմիայի հիմնադիր և գլխավոր մարզիչն է Աննա Սարգսյանը։ Մասնագիտական ուղին․
- 1999-2009 սովորել է Մանուել Քաջունու անվան համար 54 դպրոցում
- 2005-2009 մարզվել է Ուրարտու (Բանանց) ֆուտբոլային ակումբում
- 2008թ մասնակցել է Մ-16տ․ աղջիկների Եվրոպայի ընտրական փուլին։
- 2009թ մասնակցել է Մ-17տ․ աղջիկների Եվրոպայի ընտրական փուլին։
- 2008-2009թթ․ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտին կից մրցավարական դպրոցում։
- 2013-2017թթ․ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում։
- 2023-2024թթ․ Սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում
- 2025թ․ մասնակցում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ C կարգի արտոնագրման դասընթացին
Աշխատանքային ուղին․
- 2016թ-ից «ՕՆՈՐ» ֆուտբոլային ակումբ՝ որպես մարզիչ
- 2023թ-ից «Այաքս» ֆուտբոլային ակումբի հիմնադիր տնօրեն
- 2025թ-ից ք․ Երևանի «Նաիրի Զարյանի» անվան համար 130 հիմնական դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի։

Համագործակցության, առաջարկների համար՝ +374 91 08 05 18