Բյուրակն
Բյուրակն անվան բացատրությունը
Բյուրակն անունը առաջացել է հայերեն բյուր և ակն (ակունք) բառերից։
Նշանակում է «շատ ակունքներ ունեցող», «բազմակունք»:
Հնում այս անունը գործածական չի եղել, երևում է մեր դարի քսանական թվականներին:
2335
Այլ անուններ
Հրայր
Հրայր անվան բացատրությունը Հրայր անունը առաջացել է հայերեն հուր՝ կրակ և այր՝ մարդ բառերից։ Նշանակում է կրակե մարդ։ Այծմ էլ գործածական անուն է։
Նազանի
Նազանի անվան բացատրությունը Նազանի անունը առաջացել է նազանի ածականից՝ «նազանքով», «նազօրոր» իմաստով։ Իբրև անձնանուն սկսել է տարածվել վերջին դարում։&nbs...
Գարսևան
Գարսևան անվան բացատրությունը Գարսևան անունը անցյալում շատ տարածված էր հատկապես Շիրակի գյուղերում։ Այժմ էլ գործածական է, թեև սակավ։ Կրճատ կոչում են Գարսո։ Կա նաև Գարսևանյան ազգանունը։
Վրեժ
Վրեժ անվան բացատրությունը Վրեժ անունը առաջացել է հայերեն վրեժ (վրէժ) բառից։ Կան նաև այս անվան Վրեժուհի, Վրեժիկ ձևերը։ Գործածական են իբրև իգական անուն։
Ծովակ
Ծովակ անվան բացատրությունը Ծովակ անունը առաջացել է հայերեն ծով և ակն՝ աչք բառերից։ Նշանակում է ծովի նման աչքեր ունեցող կամ ծովաչյա։ Այժմ էլ գործածական անուն է։