Աշխեն
Աշխեն անվան բացատրությունը
Աշխեն անունը առաջացել է պահլավերեն akhsen՝ «գորշ» բառից։
Զենդերենում akhsaena բառը նշանակում է «թուխ», «կապտասև»:
Եթե պահլավերեն akhsen բառի դրափոխված ձևը համարենք, ապա Աշխեն անունը պետք է ստուգաբանվի «մոխրագույն», «գորշ»:
Բայց գույն է արտահայտում նաև «աշխետ» բառը՝ պահլավերեն khset, զենդերեն khsaeta, որը կարելի է մեկնել «հրակարմիր»:
Հնագույն անուններից է:
Խորենացին հիշատակում է Աշխէն կույս, որ Աշխադարի դուստրն էր:
Շատ հավանական է, որ այս անունը կազմված լինի հիշյալ Աշխադար անվան մի մասից և պարսկերեն փաղաքշական en ածանցից՝ Աշխեն, ինչպես պարսկերենից եկած մյուս անուններում, օրինակ Խորեն:
Այժմ էլ գործածական անուն է հայերի մեջ:
8141
Այլ անուններ
Իզաբելլա
Իզաբելլա անվան բացատրությունը Իզաբելլա անունը եվրոպական Izabella անունից, որը ռուսերենի միջոցով տարածվել է մեզ մոտ անցյալ դարի վերջերին և հանդես է գալիս որպես ինքնուրույն անուն...
Միհրան
Միհրան անունի բացատրությունը Միհրան անունը ծագում է պարսկերեն Mihran անունից, նշանակում է արևային, արևի պարգև, արևափայլ։ Բավական տարածված անուն է։ Որպես փաղաքշական տարբերակ կիրառվում...
Շամիկ
Շամիկ անվան բացատրությունը Շամիկ անունը միանգամայն ինքնուրույն անուն է։ Առաջացել է Շամիրամ, նաև Շամամ անուններից։ Շամիկ են կոչում նաև Շամունե անունը կրողներին։
Վերգինե
Վերգինե անվան բացատրությունը Վերգինե անունը առաջացել է Verginia անունից։ Նշանակում է անաղարտ, կույս։ Տարածվել է անցյալ դարում գեղարվեստական գրականության միջոցով։ Այժմ էլ գործածակ...
Խուբլար
Խուբլար անվան բացատրությունը Խուբլար անունը առաջացել է պարսկերեն khub՝ գեղեցիկ բառից և թուրքերեն lar՝ հոգնակիակերտ մասնիկից։ Հանդիպում էր անցյալում։ Այժմ մոռացված անուն է։ Ունե...