Արեգնազան
Արեգնազան անվան բացատրությունը
Արեգնազան անունը առաջացել է հայերեն արեգ (արեգակ ) և նազան բառերից։
Ունի «արևանազ» իմաստը:
Հայերի մեջ այս անունը գործածական է XVIII դարից:
Վերջին դարում սրա տարածմանը նպաստեց Ղ. Աղայանի համանուն հեքիաթը:
Հանդիպում է նաև Արեգնազ, Արեգ, Արեգո ձևերով:
3913
Այլ անուններ
Նաիրե
Նաիրե անվան բացատրությունը Նաիրե անունը նորահնար անուն է, որ նույն Նաիրի անվան իգականն է, ինչպես Նաիրա տարածված անունը։ Գործածվում է իբրև ինքնուրույն անուն։
Վազգեն
Վազգեն անվան բացատրությունը Վազգեն անունը հին պարսկերենից եկած անուն է։ Այն ունի en մասնիկը՝ ինչպես Գուրգեն, Զավեն, Սուրեն անուննները։ Հյուբշմանը հիշատակում է, բայց չի ստուգաբանո...
Ժան
Ժան անվան բացատրությունը Ժան անունը ֆրանսիական տառադարձությամբ Jean՝ Հովհաննես անունն է։ Վերջերս տարածված է մեր մեջ, ինչպես Հովհաննեսը։
Գենյա
Գենյա անվան բացատրությունը Գենյա անունը առաջացել է ռուսերեն Евгения իգական անվան կրճատումից։ Հազվադեպ գործածություն ունի: Ավելի տարածված է սրա ֆրանսերեն արտասանությունից եկող Ժենյա ձևը...
Պատվական
Պատվական անվան բացատրությունը Պատվական անունը առաջացել է հայերեն պատվական բառից։ Այն նշանակում է ընտիր, ազնիվ, փառավոր։ Հիշվում է XIII դարից։ Այժմ էլ գործածական անուն է։ Այստեղից...