Ժորես անվան բացատրությունը

 

Ժորես անունը ֆրանսիացի հռչակավոր քաղաքական գործիչ, հռետոր Ժան Ժորեսի (Jaures 1859-1914) անունն է։

Այն քսան-երեսունական թվականներից անցել է նաև հայերին (ԶԱ-1927, N 143, 1935, N 235):

1846

Այլ անուններ

Էմիլիա

Էմիլիա անվան բացատրությունը   Էմիլիա անունը առաջացել է եվրոպական Emil անվան իգական ձևից։ Մեզ մոտ տարածվել է գեղարվեստական գրականության միջոցով։ Վաղուց գործածական է սրա արական Էմիլ անունը

Վարիկո

Վարիկո անվան բացատրությունը   Վարիկո անունը նույն Варвара անվան վրացական տարատեսակն է։ Գործածական է մեծ մասամբ Թիֆլիսի հայերի մեջ՝ որպես անկախ անուն (ԶԱ-1960, N 83)

Դավթակ

Դավթակ անվան բացատրությունը   Դավթակ անունը Դավիթ անվան փաղաքշական ձևերից մեկն է, որ անցյալում գործածական էր իբրև ինքնուրույն անձնանուն։ Այժմ գրեթե մոռացված է։

Ժան

Ժան անվան բացատրությունը   Ժան անունը ֆրանսիական տառադարձությամբ Jean՝ Հովհաննես անունն է։ Վերջերս տարածված է մեր մեջ, ինչպես Հովհաննեսը։

Բարսեղ

Բարսեղ անվան բացատրությունը   Բարսեղ անունը առաջացել է հունարեն Basileus բառից։ Նշանակում է «արքա», «թագավոր»։ Գործածական է V դարից։ Տարածված է Բարսեղյան ազգանու...

Վերջինները բլոգից