Վարդ
Վարդ անվան բացատրությունը
Վարդ անունը առաջացել է ըստ Հյուբշմանի և Աճառյանի՝ զենդերեն varedat բառից։
Նշանակում է փառքը ավելացած։
Կապ չունի հայերեն վարդ ծաղկանվան հետ (ԱՃ. ՀԱԲ-68)։
Սակայն այս Վարդ անունը եկել է նաև պահլավերեն varta, արաբերեն vard բառից՝ հենց վարդ նշանակությամբ։
Այսօր էլ գործածական է որպես արական և իգական անձնանուն։
Սրանից ունենք Վարդյան, Վարդունի ազգանոնները։
5155
Այլ անուններ
Լենա
Լենա անվան բացատրությունը Լենա անունը առաջացել է ռուսերեն Елена անունից, որ համապատասխանում է մեր Հեղինեին։ Ելենա անունը հունական փոխառություն է, առաջացել է helos, helenos բառ...
Եփրեմ
Եփրեմ անվան բացատրությունը Եփրեմ անունը առաջացել է եբրայերեն Efraim անունից։ Թարգմանաբար նշանակում է պտղաբեր, աճող, փարթամ։ Հնագույն անուն է, պահպանվել է մինչև օրս։ Ունենք Եփրեմյ...
Սովետիկ
Սովետիկ անվան բացատրությունը Սովետիկ անունը առաջացել է ռուսերեն совет բառից։ Այն խորհրդանշում է սովետական իշխանությունը (ԶԱ-1927, 28, 29 և այլն)։
Գուշակ
Գուշակ անվան բացատրությունը Գուշակ անունը առաջացել է հայերեն գուշակել բայից՝ իբրև մարգարե։ Անցյալ դարում բավական տարածված անուն էր։ Այժմ հազվադեպ է հանդիպում։
Կատարինե
Կատարինե անվան բացատրությունը Կատարինե անունը առաջացել է հունարեն katharis՝ մաքուր բառից։ Այս անունը գործածական է եվրոպական շատ ազգերի մեջ ֆրանսերեն՝ Cathrin, գերմաներեն՝ Katharina, ռո...