Վահրամ
Վահրամ անվան բացատրությունը
Վահրամ անունը առաջացել է պահլավերեն Vahram անունից։
Այն գարուն է նշանակում։
Հ. Աճառյանը նույնացնում է Վահագն անվան հետ։
Միաժամանակ ապավինելով Հայսմավուրքի բացատրությանը՝ Վահրամ, որն անձրև է նշանակում։
Համեմատում է պահլավերեն varan, պարսկերեն baran բառի հետ։
Հավանական է գտնում անձրև նշանակությունը։
Կասկած չկա, որ Վահրամ անունը կապված է պահլավերեն Varhran աստծո հետ, որը Հրատ մոլորակն է։
Հայերի մեջ տարածված անուն է։
Սրանից են Վահրամյան ազգանունը և Վահրամաբերդ տեղանունը Շիրակում։
6032
Այլ անուններ
Դանիել
Դանիել անվան բացատրությունը Դանիել անունը առաջացել է եբրայերեն Daniel անունից։ Հնագույն անձնանուններից է, գալիս է «Աստվածաշնչից» և տարածված է քրիստոնյա շատ ազգերի...
Քարամ
Քարամ անվան բացատրությունը Քարամ անունը առաջացել է արաբերեն karam բառից։ Նշանակում է «ազնվություն», «շնորհ»։ Այս անունը կրել են նաև հայ կանայք։ Եկել է XV դար...
Լիդա
Լիդա անվան բացատրությունը Լիդա անունը ռուսական Лидия իգական անվան փաղաքշական ձևերից մեկն է։ Մեզ մոտ գործածական է XX դարից՝ իբրև ինքնուրույն անուն։ Նշանակում է աֆրիկուհի, Լի...
Թորգոմ
Թորգոմ անվան բացատրությունը Թորգոմ անունը եկել է եբրայերեն Thogarma կամ Thorgama և հայերեն Թորգոմա (սեռ. Թորգոմայ) անվան ձևերից։ Ստուգաբանվում է իբրև ոսկրյա, կորովի։ Այժմ էլ տարա...
Սարհատ
Սարհատ անվան բացատրությունը Սարհատ անունը առաջացել է պարսկերեն sarhat բառից։ Այն նշանակում է սահմանագլուխ, սահման։ Արաբերեն sarhat նշանակում է բաց տարածություն, լայնարձակ։ Այս անունը...