Վահան անվան բացատրությունը

 

Վահան անունը Մարկվարտը համարել է Վահագն անվան կրճատված ձևը՝ գ բաղաձայնի կորուստով։

Իսկ Հյուբշմանն առանձնացրել է Վահան անունը vah՝ արև, հուր նշանակող մասնիկ ունեցող պարսից անուններից։

Նա համարել է հայերեն անուն՝ հայկական վահան գոյականից, որ նշանակում է «սրից պաշտպանող մետաղյա հարմարանք», «պաշտպան» (ռուսերեն щит)։ Տես «Armen. Gramm».-509։

Այժմ բավական տարածված անուն է հայերի մեջ։

Ունենք նաև Վահանյան ազգանունը և Վահանիկ փաղաքշական անունը։



6665

Այլ անուններ

Մեդեա

Մեդեա անվան բացատրությունը   Մեդեա անունը եկել է վերջին դարերում՝ գեղարվեստական գրականության միջոցով: Այժմ էլ գործածական անուն է:

Կարլեն

Կարլեն անվան բացատրությունը   Կարլեն անունը ստեղծվել է հապավումների ձևով՝ Կարլ Մաքս և Լենին անունների մասերից։ Տարածված անուն է քսանական թվականներից սկսած։ Այժմ էլ գործածական է։

Արև

Արև անվան բացատրությունը   Արև անունը առաջացել է հայերեն արև (արեգակ) բառից, որ դարձել է անձնանուն թե՛ արական և թե՛ իգական սեռերի համար։ Սրանից էլ առաջացել է Արևյան ազգանունը։ Օգտագործվո...

Ավագ

Ավագ անվան բացատրությունը   Ավագ անունը առաջացել է հայերեն ավագ բառից, որ նշանակում է «մեծ», «տարեց» (նաև աստիճանով, բարձր)։ Իբրև անձնանուն այժմ էլ...

Վեներա

Վեներա անվան բացատրությունը   Վեներա անունը առաջացել է Վեներա մոլորակի անունից, լատիներեն՝ Venus, Veneris։ Եկել է ռուսերենի միջոցով (Венера)։ Այժմ գործածական  անուն է։ &n...

Վերջինները բլոգից